Մի՜ նեղացրեք մարդուն


Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: Բացի այդ, նա դեռ չի հասցրել ոչինչ գրել: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ կպակասեն և լավ մարդիկ:
Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:

Մոցարտ թե ուրիշ կապ չունի մարդուն նեղացնել չի կարելի, ոչ թե չի կարելի այլ դա ուղակի անմարդկություն է: Բայց ինձ թվում է, որ նեղացնելուց, ու նեղվելուց չես կարող փախչել: և նեղացնող մարդիկ ամենաթույլնեն աշխարհում,իսկ Նեղվով մարդիկ ուժեղեն, քանի նրանք չեն թողնում, որայդ վիրավորանքը նրանց գործանի.