Friday 21 October 2016

Առաջարկում եմ կարդալ (Die Softly)

Image result for Christopher pike die softly
Die Softly
Christopher Pike
Ավարտել եմ Քրիսթոֆեր Փայքի «Die Softly» գիրքը։ Գիրքը տարբերվում էր մյուս գրքերից իր բովանդակությամբ։ Գիրքը սկսվում էր նրանով, որ գրքի հերոսը արթնանում է և հեռախոսազանգ ստանում քննիչից։ Նա պատասխանում է նրա հարցերին և միևնույն ժամանակ մեզ է պատմում պատմությունը։ Գրողի պատմելու ոճը ինձ շատ դուր եկավ։ Գիրքը կարդալուց նկատեցի , որ շատ ոգևորված եմ կարդում։ Օրինակ՝ երբ գրքի հերոսը ամեն ինչ կամաց-կամաց սկսում է հասկանալ, ես չեմ համբերում և առաջ եմ անցնում, իմանալու համար, թե իրականում ինչ է կատարվել:  Ճիշտ է, կարծես խարդախություն եմ անում այդպիսով։ Լավ, անցնենք գրքին։ Գիրքը մի տղայի մասին է, որը լուսանկարիչ է։ Նրա տեսախցիկը պատահաբար նկարում է, թե ինչպես է մի աղջիկ մահանում։ Տղայի մոտ կասկածներ են առաջանում։ Նա նաև սիրահարվում է այդ մահացած աղջկա ընկերուհուն։ Սակայն նկարներում երևում է, որ իր սիրած աղջիկը մահացած ընկերուհու սպանության հետ կապ ունի։ Տղան ինքն իրեն համոզում է, որ դա միայն պատահականություն է, և աղջիկը անմեղ է։ Բայց վերջում ամեն ինչ հասկանում է։ Ճիշտ է, արդեն տղայի համար ուշ է լինում, բայց աղջիկը պատժվում է և բանտ գնում։ Քրիսթոֆեր Փայքի գրքերում ընդհարապես ամեն ինչ վերջում լավ է վերջանում։ Միշտ բարին հաղթում է չարին։ Բայց այս գրքի վերջում տղայի համար այդքան էլ լավ չի ավարտվում։ Բայց վերջում ձերբակալվում է աղջիկը, և նորից բարին հաղթում է չարին։ 

No comments:

Post a Comment