«Գետը համայնքում» նախագիծը Դիլիջանում









 Շաբաթ վաղ առավոտ ճանապարվեցինք դեպի Դիլիջան։ Իհարկե, տպավորությունները շատ են, բայց ձեր ժամանակը շատ չեմ խլի և կպատմեմ ինձ համար ամենատպավորիչ հուշերը։ Դիլիջանը հանգիստ էր, խաղաղ, բնության մասին չխոսեմ, ամենինչ այնքան լավ էր, որ ժամանակն ակնթարթ թվաց։ Առաջին օրը ինձ գերեց պարզ լիճը։ Եղանակն այդ օրը այդքան էլ պայծառ չէր, պարզ լճի վրա մշուշն էր պատել, բայց հենց դա էլ ինձ գերեց։ Ինչքան քայլում էինք ափով, այնքան պարզ էր դառնում լճի տեսարանը։ Ծառերի ստվերը, արտացոլանքը երևում էր լճի մակերեսին։ Նկարող խումբը ոչ մի տեսարան բաց չէր թողնում։



Հեռուստատեսության ազդեցությունը մարդկային հասարակարգի զարգացման վրա

(անհատական աշխատանք)

Հեռուստատեսությունը այն հայտնագործություններից է, որի հայտնագործողը մի մարդ չէ, և այն տեղի չի ունեցել միանգամից։ Հեռուստատեսության հայտնագործումը տեղի է ունեցել 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին:
Հեռուստատեսությունը այժմ մշտապես ներկա է մեր կյանքում: Այն շատ մեծ դեր ունի և՛ պատմության, և՛ հասարակության զարգացման մեջ։ Այն իր հետաքրքիր լուրերով և բազմազան ծրագրերով զբաղեցնում է մարդկանց ուշադրությունը ամեն օր՝ մի քանի ժամ ։ Այն, կարելի է ասել, մրցակցում է մարդկային փոխհարաբերությունների հետ, օրինակ՝ ընտանիքի, ընկերների, մրցակցում է ուսման հետ և այլն։ Բայց այն նաև օգնում է մարդկանց տեղեկացված լինել, զարգանալ, սեփական կարծիք ունենալ շրջապատող աշխարհի մասին։

Հարկ է նշել, որ ժամանակի ընթացքին հեռուստատեսության օգտագործումը և մատուցված ծառայությունները փոփոխության են ենթարկվել։ Երբ 20-րդ դարի կեսերին հեռուստացույցը մուտք գործեց մարդկանց տները, նրա մատուցած ծառայությունը այլ էր, ոչ այսօրվա պես։ Այն ժամանակ այն տեղեկատվության միակ աղբյուրն էր, իսկ հիմա մենք շատ ուրիշ միջոցներ ունենք տեղեկություն ստանալու համար, և ավելի շատ հեռուստացույցը օգտագործում ենք զբաղվելու, հանգստանալու, մի քանի ժամով կյանքի հոգսերից կտրվելու համար, և մյուս նոր հաղորդակցության միջոցների կողքին նա այլևս չի դիտվում որպես առաջնային կարևորություն ունեցող միջոց։ Այն ժամանակ հեռուստացույցը մեծ դեր ունեցավ մարդու աշխարհայացքի փոփոխության հարցում, բացեց նրա աչքերը և հնարավորություն տվեց տեսնելու հեռուները, որտեղ նա ֆիզիկապես չէր կարող գտնվել։
Հեռուստատեսությունը մեծ ազդեցություն ունի մարդու մտածելակերպի, գործողությունների վրա և ինչպես նաև ազդում է նրա վրա հոգեբանորեն և սոցիալապես։ Հեռուստատեսությունը պարբերաբար տրվող լուրերի միջոցով հնարավորություն տվեց մարդկանց իրենց հարմարավետ տներում նստած իմանալ, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում,  ծանոթանալ տարբեր  մշակույթների և առաջացած խնդիրների հետ, հաղորդակից լինել տարբեր խնդիրների քննարկմանը, զարգանալ բազմակողմանի ուսուցողական ծրագրերի միջոցով։ Ի վերջո, մարդկանց կարծիքների և աշխարհայացքի ձևավորման մեջ մեծ դեր ունեցավ և դեռ ունի հեռուստատեսությունը։ Այնպես չէր, որ այն ժամանակ մարդիկ ամբողջովին կտրված էին աշխարհից, քանի որ  հեռուստացույցից առաջ կային ռադիոն և թերթերը։ Սակայն հեռուստացույցը շատ ավելի ազդեցիկ միջոց էր, քանի որ լսելու հետ միաժամանակ տեսնում ես, այն շատ ավելի լավ է տպավորվում։

Վերջին տարիներին հեռուստատեսությունը եղել է հիմնական խոսակցության թեման այն առումով՝ թե այն հասարակության համար օգտակա՞ր իջոց է, թե՞ վնասակար։ Տարածված կարծիքներից մեկն այն է, որ հեռուստացույց նայելը մարդկանց համար ավելի վնասակար է, քան օգտակար, և մարդուն տեխնիկայից կախվածության մեջ է դնում։ Այս կարծիքն ունեցող մարդիկ նաև ասում են, որ հեռուստացույց նայելը ժամանակի վատնում է, և մենք պետք է ծախսենք ժամանակը ավելի խելամիտ։ Այդուհանդերձ, առանց այս մեծ հայտնագործության մարդկային հասարակարգը չէր կարողանա հասնել այսօրվա զարգացվածությանը։

Հեռուստատեսության գովազնդերի դերը՝ մեր առօրյաում
Ի՞նչ է գովազդը, նախ՝ սկսենք դրանից։ Ինչ-որ բանի մասին գնորդների մոտ դրական կարծիք ստեղծելու և նրանց ուշադրությունը գրավելու նպատակով հրապարակային գովասանական հայտարարություն։ Փողոցում քայլելիս, ռադիոյում, համացանցում և հեռուստատեսության եթերում կհանդիպեք գովազդների։ Հեռուստատեսությունը համարվում է գովազդների ներկայացման  ամենաազդեցիկ ձևը, որը գովաբանում, համոզում է գնել տվյալ վաճառվող ապրանքը։ Երբ մենք նայում ենք նույն գովազդը անընդհատ, մեր մտքում ձևավորվում է կարծիք այդ ապրանքի մասին։ Եվ երբ խանութում պետք է որոշում կայացնենք, թե որ ապրանքանիշի ապրանքը գնել, երբ օրինակ՝ երկու ապրանքանիշերն էլ մեզ անծանոթ են, մենք անպայման կընտրենք այն ապրանքը, որին ծանոթ ենք գովազդից։ Կարող է, այն անորակ կամ որակով լինել, թանկ կամ էժան, բայց մեզ մոտ առաջանում է այն զգացողությունը, որ ծանոթ ենք այս ապրանքանիշի հետ և համոզված ենք, որ այն լավը կլինի։
Երբ հեռուստացույցով ֆիլմ ենք դիտում և ֆիլմի կեսից սկսում է գովազդ, որքան էլ այն մեզ համար տհաճ լինի, բացի ապրանքանիշի գովազդային հայտարարությունից այն ունի նաև ուրիշ նպատակ։ Այդ գովազդների շնորհիվ հեռուստատեսությունը մեծ գումարներ  է աշխատում, որը հնարավորություն է տալիս նրան նոր ծրագրեր եթեր արձակելու։


Ադոռնոն և Հորքայմերը մշակութային արդյունաբերության տերմինի հեղինակներն են։
Մշակույթային և ստեղծարար արդյունաբերության բաղադրիչներն են թատրոնը, վիզուալ արվեստը, ֆիմերը, հեռուստատեսությունը, ռադիոն, երաժշտությունը, տպագրությունը, նորաձևությունը և այլն։
Նրանք վերլուծում են ամերիկյան հասարակության մեջ հեռուստատեսության դերը և հավատացած են, որ կապիտալիստական հասարակարգում հեռուստացույցը հիմնականում նպաստում է սպառող հասարակության ձևավորմանը և իր վարած քաղաքականությամբ հասարակությանը մղում է դեպի պասիվություն և փոխանցում է շատ սահմանափակ տեղեկություն։ Նրանք ասում են, որ իրենց մտահոգում է ոչ թե մի ծրագիրը, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ, այլ իրենց մտահոգում է ողջ հեռուստատեսության ամբողջական ազդեցությունը։
Նրանք այն կարծիքին են, որ մշակութային արդյունաբերությունը նշանակալից  և ղեկավարող դեր ունի այսօրվա հասարակության վրա և իր դիրքի պատճառով հնարավորություն ունի անտեսելու իրեն ուղղված քննադատությունները, հարցադրումները: Նա սոցիալական պատասխանատվություն չի կրում իր թողած բացասական ազդեցությունների համար։ Հասարակության կողմից ավելի ընդունված և մատչելի մշակույթի մեջ են մտնում ոչ միայն  հեռուստացույցը,  այլ նաև ֆիլմերը, երգերը, նորաձևությունները և այլն։ Սակայն  հեռուստացույցը ավելի հասանելի է, քանի որ նա մարդկանց տներում է գտնվում։ Այն ավելի հեռու տանող միջոց է։ Հեռուստացույցի ծրագրերը մարդկանց թելադրում են, թե ինչն է կարևոր, ինչը՝ իրական, ինչը՝ խաբուսիկ։ Պարտադրում են ճիշտն ու սխալը և քո փոխարեն՝ դատում։ Այն ազդում է մարդկանց զգացողության և մտածելակերպի վրա։

Նրանց կարծիքում մատնանշված է,  որ հնարավոր չէ հեռուստացույցի ազդեցությունը հստակ տարբերակել՝ լավի, վատ կամ հաջողության և  ձախողության։ Նրանք խոսում են նաև բարձր և ցածր արվեստների մասին։ Օրինակ՝ բարձր արվեստը այն է, որ ունի շատ բարձր մակարդակ, բայց ոչ բոլորն են հասկանում ու ըմբռնում այն, իսկ ցածր արվեստն այն է, որը դյուրըմռնելի է հասարակության կողմից, բայց չունի բարձր որակ։ Ժամանակի ընթացքում հեռուստատեսության ծրագրերը փոխվել են ու դարձել ցածրարվեստ, և դա այն պարզ պատճառով, որ ժողովրդին դուր գա և ունենա դիտոների մեծ քանակ։

Իմ կարծիքով հեռուստատեսությունը մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա։ Եվ այն մեծ հնարավորություն ունի մարդկանց մտածելակերպը փոխելու։ Այդպիսով՝ անհրաժեշտ է այնպես կազմել ծրագրերը, որ հեռուստատեսության հաղորդումները լինեն ավելի  դաստիարակչական, ուսուցողական։ Լեզուն լինի մաքուր հայերեն, ժարգոնային բառերը հանվեն։ Ժողովուրդը երբ նայում է այդ ծրագրերը, նա ինքնաբերանբար գործածում է այդ բառերն ու արտահայտությունները: 
<<Սերիալները>>, որոնք ցույց են տալիս, բոլորը նույն բովանդակությունն ունեն, չունեն ոչ մի ասելիք, նպատակ, դրանք միայն ժամանակ անցկացնելու համար եմ: Բայց բացի ժամանակ անցկացնելուց՝ դրանք պետք է լինեն ուսուցողական, փոխանցեն բարձր արժեքներ։ Եթե հեռուստատեսության ղեկավարությունը փորձի հանել էճանագին, վատորակ հաղորդումները և բարձրարժեք հաղորդումներ եթեր տա լ, օգտագործի հեռուստատեսության բացառիկ հնարավորությունը, այն կծառայի իր իրական նպատակին և կբարձրացնի հասարակության ընդհանուր մակարդակը։ Ես խորությամբ չեմ անդրադարձել այս հարցին, քանի որ ես մասնագետ չեմ։ Լավ կլինի մասնագետները ավելի լավ ուսումնասիրեն այս թեման, որպեսզի ունենանք լավ հեռուստատեսություն և լավ հասարակություն։

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից.