Զգույշ մնացեք բաոբաբից

«Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշմնացեք բաոբաբից»:

Related image
Ես ուզում էի իմ բարեկամներիննախազգուշացնել այն վտանգիմասինորը վաղուց է դարանակալած նրանց սպասումիսկ նրանք նույնիսկ այդ մասին չենէլ կասկածում,ինչպես որ ես էլ առաջչէի կասկածում: Ս. Էքզյուպերի՝ «Փոքրիկ իշխանը»
 Միտք, հոգի, մարմին։ Այս երրորդության զարգացմամբ է պայմանավորված կատարելությունը:   Եթե մարդ այս երեքում անթերի լիներ, կլիներ կատարյալ։ Բայց արդյո՞ք լավ կլիներ , եթե այդպես լիներ։ Չէ՞ որ մենք չէինք ունենա  զարգանալու, աճելու, առաջ գնալու հնարավորություն։
Եթե մեր աչքերը մարմնի փոխարեն տեսներ  հոգին, գեղեցկությունը այլ ձևակերպում կունենար՝ պարզ, շիտակ,մաքուր,բարի…։ Աշխարհը կենտրոնացած չէր լինի հագ ու կապի վրա։ Լինում է ժամանակ, երբ ես էլ չեմ հասկանում՝ ինչպիսի տեսք ունի իմ հոգին։ Ափսոս, չունենք մի հայելի, որը մեզ մեր հոգին ցույց կտար։ Եթե մեր հոգին լիներ մեր մարմնի փոխարեն՝ տեսանելի, աշխարհում ոչ մի սուտ չէր լինի։
Բոլորը ասում են, թե մենք ունենք հոգի: Ոչ համաձայն չեմ, մենք ոչ թե հոգի ունենք, այլ մենք ինքներս ենք հոգի։Մեր բոլոր արարքները հոգունն են, մարմինը ուղղակի ենթարկվում է։ Մեր զգացողությունները մեր հոգու արտացոլանքն են։ Մարմինը ուղղակի հետևում է հրահանգների։ Մարմնի օգնությամբ,  հոգու թելադրանքով  ի ցույց ենք դնում մեր զգացողությունները: Մարմնի միջոցով է դա մարդկանց հասկանալի լինում։
Հոգին պետք է մաքուր լինի։ Եթե անգամ աղտոտվում է, միշտ կարելի է այն բուժել։ Եվ այն պետք է բուժել։ Իսկ հոգին բուժվում է առաջինը սիրո միջոցով, բարությամբ, նվիրվածությամբ։ Հոգուն պետք է միշտ հետևես, ինչպես հետևում ես մարմնի հիգիենային։Պետք է այն միշտ մաքուր պահել չարից, նախանձից, ժլատությունից… Պետք է այն ներողամտությամբ բուժես: Երբ ինչ-որ վատ արարք ես անում, պետք է մաքրես հոգիդ սխալդ ընդունելով,մեղքիդ համար զղջալով ։ Պետք է բարությամբ լցվես դեպի աշխարհը։ Ինչպես մեր մարմինը կարիք է զգում ուտելու, այդպես էլ մեր հոգին պետք է սնուցվի։ Պետք է սնուցվի բարությամբ, անկեղծությամբ, պարզությամբ և այլն։
Ինչպես  Փոքրիկ Իշխանը ուներ մոլորակ, այնպես էլ յուրաքանչյուր մարդ ունի իր մոլորակ-հոգին։ Այն պետք է միշտ ճիշտ ժամանակին մաքրել բաոբաբներից, ինչպես Փոքրիկ իշխանն էր անում։ Բաոբաբը չարությունն է։ Այն պետք է չարությունից մաքրել։Մենք չենք էլ նկատում, թե այն ինչպես մեր հոգում տեղ գտավ։ Բայց  երբ նկատում ենք, անմիջապես պետք է ազատվել դրանից, հակառակ դեպքում այն կոչնչացնի մեր ողջ մոլորակը՝ մեր հոգին:

Առակ (փոխադրություն)

Մի մարդ երջանիկ ապրում էր իր կյանքը։ Միշտ ուրախ էր, ժպտում էր ու ծիծաղում։ Ոչ ոք նրան տխուր չէր տեսել։ Եվ երբ նրան հարցնում էին, թե որն է նրա երջանկության գաղտնիքը, նա սովորաբար պատասխանում էր, որ դա իր ընտրություն է։Իր  ընտրությունն է, ուրա՞խ լինել, թե՞ տխուր։ Մի օր նա գլխի ընկավ, որ ամեն ժամ, ամեն րոպե և ամեն վայրկյան ինքն է որոշում կատարում։ Եվ գլխի ընկնելուց հետո, ամեն անգամ արթնանալիս, իրեն հարցնում է, թե այսօր ինչ է ընտրում ՝Ուրախությո՞ւն, թ՞ե Տխրության։ 

Ի՞նչ է ինձ համար գրականությունը

Սկսել եմ մտածել գրականության դերի մասին: Ժամանակին մտածում էի, որ եթե այն կյանքի դաս չի դառնում քեզ համար կամ լուրջ գաղափար չի փոխանցում, արդեն գրականություն չի կարող կոչվել։ Մտածում էի, թե գրականությունը պետք է ինչ- որ ուղղություն, խորհուրդ, իմաստային ճանապարհ քեզ ցույց տա:  Քեզ պետք է ճիշտ ապրել սովորեցնի, պետք է սխալներդ  ցույց տա  և օգնի այն նորից չկրկնել։ Այդ ժամանակ Բակունցի գրականությունն էի կարդում և  մտածում էի, որ կարծես թե դրանք ինչ-որ բան չեն սովորեցնում ինձ, կյանքի դաս չեն տալիս, խորհուրդ չեն տալիս, ինչի՞ համար է պետք Բակունց կարդալ։ Բայց... Բայց ես չարաչար սխալվում էի։ 

Վատն այն է, որ մեզ թվում է, թե մենք ժամանակ ունենք



Ամբողջ աշխարհում միակ բանը, որ անվճար  է , բայց թանկ, որին չես կարող տիրել , բայց որը կարող ես օգտագործել, չես կարող կուտակել և կարող ես անընդհատ ծախսել։, դա, իմ ընկեր, Ժամանակն է, որը երբ արդեն կորցրել ես էլ, էլ հետ չես կարող բերել։ Երբեմն լինում են պահեր, որ կցանկանայի հետ գնալ ժամանակում, ոչ թե այն փոխելու  նպատակով, այլ այդ նույն զգացումը նորից  վերապրելու։ Վատն այն է, որ քեզ թվում է, որ դու ժամանակ ունես, բայց իրականում դու չունես այն։ 

Առակ

 Փոխադրություն


Ժամանակին երբ երիտասարրդ ՝ ապագա մաթեմատիկոս Ջորջ Դանցիկը դեռ ուսանող էր, նրա համար ուսումը շատ մեծ դիրք ունէր, և երբեմն մինչև ուշ գիշեր կպարապէր։ Մի անգամ պարապելուց նա քնի անցավ և Պրոֆեսոր Նեյմանի դասին քսան րոպե ուշացումով ներս մտավ։ Շփոթված Ջորջը գրատախտակին նայելով՝ հասկացավ, թե գրատախտակին գրվածը տնային առաջադրանքներ են և արագ-արագ արտագրեց այն իր տետրում։ Բայց խնդիրները շատ դժվար էին։ Նա միքանի օր նրանց վրա չարչարվեց և վերջապես կարողացավ լուծել դրանք։ Հաջորդ օրը նա իր լուծած խնդիրները տվեց Պրոֆեսոր Նեյմանին, Պրոֆեսորը ոչ մի բան չասաց։ Մի քանի շաբաթ հետո Պրոֆեսորը առավոտյան ժամը վեցին ներխուժեց Ջորջի տուն։ Փաստորեն Ջորջը ուղակի տնայինից երկու հատ դժվար խնդիր չի գրել, նա աշխարհի դժվարագույն խնդիրներն է լուծել, որոնք բոլոր մաթեմատիկոսները չարչարվել են հազարամյակներ, բայց ոչ մի օգուտ։ Երբ քսան րոպե ուշացել էր Պրոֆեսորի դասից, չէր լսել խնդիրների նախապատմությունը։ Ջորջ Դանցիկը մի քանի օրվա ընթացքում լուծել է ոչ միայն մեկ այլ նաև երկու աշխարհի դժվարագույն խնդիրներից , որը անգամ Էյնշտեյնը չի կարողացել լուծել։

Վերլուծություն

Կարծում եմ, եթե Ջորջ Դանցիկը քնով և քսան րոպե չուշանար դասից՝ իմանար խնդիրների չէր անլուծելի լինելու համբավը, նա չէր կարողանա լուծել այն։ Նա կմտածէր թե անգամ էյնշտեյնը չի կարողացել լուծել այն, ես ինչպես պետք է կարողանամ։ Մարդիկ իրենց թերագնահատում են երբ բառերեն լսում ինչպիսին են ՝ դժվար, անլուծելի, անիրական և այլն։ Մարդիկ մտածում են , թե իմաստ չկա իրենց փորձելու մեջ։  Նա իր ամբողջ ուժը դրեց և լուծեց այդ երկու խնդիրները, եթե իմանար, որ խնդիրները անլուծելի են, նա չէր օգտագործի իր ամբողջ ուժը։