Ջավախք աշխարհն իմ աչքերով




Փարվանա լճի ափին նստած՝ նայում էի հեռուն ու մտածում։ Մտածում էի, թե բնությունը խոսքերով չես կարող ամփոփել, չկան բառեր կամ հերիք չեն կամ, անգամ երբ բառերով սահմանափակվում ես, կարդում ես ու պատկերացնում, մեկ է, երբ այն տեսնում ես քո աչքերով, զգում ես․․․ Քո պատկերացրածից շատ-շաա՜տ ավելին է։ Այդպիսի հանգստություն, հանդարտություն, գեղեցկություն մի նկարում չես տեսնի Ինչ ես տեսա, զգացի այնտեղ։ Երբ մտքումդ միայն ջրի ձայնն է և քո մտքերը, որոնք առանց հրավերքի ներս են մտնում։ Երբ խաղաղություն է տիրում ամբողջ հոգումդ։ Երբ Երևանում կարդում էի Թումանյանի գրած <<Փարվանան>>, երբեք չէի պատկերացնում այն, ինչ տեսա, զգացի։ Շատ դժվարությամբ եմ կարողանում բառեր գտնել, որպեսզի ձեզ բացատրեմ, բնութագրեմ, նկարագրեմ այդ պատկերը, բայց իզուր, քանի որ ինչ այնտեղ ես տեսա, երբեք չեք հասկանա, մինչև դուք ականատես չլինեք։