Wednesday 31 January 2018

Դանկոյի սիրտը


(Փոխադրություն)
Դարեր շարունակ ուժեղ և համարձակ մարդիկ  ապրում էին մի տափաստանում ։ Խավարչտին անտառը շրջապատում էր ամբողջ տափաստանը, իսկ չորրորդ կողմում տափաստանն էր։ Մի անգամ տափաստանից եկած տարբեր ցեղեր հայտնվեցին, գրավելով տափաստանը ամբողջովին, և քաջ մարդկանց դուրս արեցին իրենց բնակավայրից։ Քշեցին նրանց խավարաչտին անտառներ, որտեղ բոլոր ծառեռի ճյուղերը հյուսված էին։ Անտառը շատ մութ էր և ճահիճներով պատված, մարդկային պայմաններ չէին ինչպես հասկացաք։ Այդպես գարշելիության մեջ՝ կարոտ լույսին և մաքուր օդին ,անգործությունից ամեն օր չգիտեին ինչ անել,  միայն օր ու գիշեր մտածում էին, թե ինչպես դուրս գալ այս դժոխքային անտառից։ Մի օր էլ այնքան են հոգնում այդ վիճակից, որ ինչ որ մեկը առաջարկում է․
-Եկեք գնանք թշնամիների մոտ և դառնանք ստրուկ, միայն թե այստեղից դուրս գանք։
Սակայն այդ ժամանակ, մի գեղեցիկ երիտասարարդ ՝անունը Դանկո առաջ է գալիս և ասում․
-          Մենք կգտնենք այդ ճանապարհը և դուրս կգանք այստեղից, ես ձեզ կառաջնորդեմ։
Այսպես Դանկոն զվարթ ուրախ առաջնորդում էր իր մարդկանց դեպի տափաստան։ Մարդիկ այդքան էլ չէին հավատում Դանկոյին, նրանք վստահ չէին, որ Դանկոն նրանց տուն կառաջնորդի։
Ճանապարհի ընթացքում սկսում է փոթորինկը։ Կարծես թե աշխարհի բոլոր գիշերները հավաքվել էին այդտեղ։ Մրիկը ոռնում էր, և մութը պատել էր անտառը։ Մարդիկ զայրացան և ամբողջը թափեցին խեղճ Դանկոյի գլխին։
-          Մենք քեզ վստահեցինք, մի անփորձի, դու մեզ խաբեցիր և կպատժվես քո կյանքով։
Այդպես Դանկոյի աչքերը ավելի պայծառ շողացին ու վառվեցին։  Իսկ մարդիկ կարծեցին, թե նա զայրանում է և օղակը ավելի ձգեցին։

Դանկոն  չգիտեր ինչ անել, կրցքավանդակը պատառոտեց և հանեց իր սիրտը։ Նրա սրտից վառ պայծառ լույս էր շողում։ Այդ լույսով նրանք առաջնորդվեցին դեպի իրենց տափաստան։ Սրտից արյունը գալիս ու գալիս էր։ Երբ հասան, Դանկոն հպարտ սկսեց ծիծաղել և մահացավ՝ կողքին իր վառ բաբախող սիրտը։

Monday 29 January 2018

Իսպանական հին հարսանեկան ավանդույթներ

Իսպանական հարսանիքների յուրահատկություններից մեկը, որը եկել է հին ժամանակներից
և կապված է կլիմայական առանձնահատկությունների հետ դա այն է, որ նրանք սկսում են
հարսանիքը երեկոյան ժամը 6-7-ց հետո։ Հարսի շորը շատ առանձնահատուկ իմաստ ուներ։
Այն ամբողջովին սև էր, որը նշանակում էր, հարսի ու փեսայի մինչ մահ միասնությունը։
Հարսի հագուստի մի կարևոր մաս էր կազմում հարսիքողը՝ Mantilla-ն [Մանտիլյա]

Հարսի ծաղկեփունջը և գլխի զարդարանքը դա նարնջի ծաղիկն է azahar-ը (պսակածաղիկ կամ
թուրինջածաղիկ)
։


Եկեղեցում պսակադրությունից հետո, որբ հարսն ու փեսան դուրս են գալիս եկեղեցուց հյուրերը
ծաղկի թերթիկներ և բրինձ են շաղ տալիս հարսի ու փեսայի վրա։


Իսպանական շատ հայտնի հին ավանդույթներից մեկը եղել է այն, Մեկ կամ երկու օր առաջ
փեսան իր ընկերների հետ, ցլի պոզերը պարանով կապած, ամբողջ գյուղով խաղացնելով,
անցկացնելով բերում է հարսի տան մոտ, կապում է ցլին հարսի տան պատուհանի ճաղերին,
և հարսի զարդարած բանդերիլյաները խրում է խեղճ ցլի մեջքին։ Նախքան սպանելը, փեսան
թաթախում է իր ձեռքերը ցլի արյան մեջ, որպեզսի ցլի ուժերը փոխանցվեն փեսացուին։ Եվ նաև
աղջկա զգեստը  կամ սավանը, կամ թաշկինակը նույնպես արյունոտում է, որպես ի նշան
բեղմնավորության, հավատալով որ նոր ընտանիքը կլինի բազմազավակ։


Եթե հարսի զգեստը փեսայի նվերն է,ապա հարսնացուն իր կողմից ասեղնագործում է փեսացուի
վերնաշապիկը, որպես հարսի ձեռքի շնորհքը։

Դեն Բրաուն <Դավինչիի ծածկագիրը>


Վերլուծություն

Image result for da vinci codeՊատմությունը սկսում է Լուվրում՝ մի մարդու սպանությամբ։ Այն մարդը, ով սպանվում է, փորձում է ինչ որ ծածկագրով շատ մեծ գաղտնիք  փոխանցել։ Ամբողջ գրքում շարունակվում է այդ ծածկագրերի բացահայտումը, որոնք իրենց մեջ թաքցնում էին մի նոր ծածկագրեր և միաժամանակ մրցակցություն էր կատարվում շատ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր նույնպես ուզում էին իմանալ կամ ջրի երես առնել գաղտնիքը։ Գլուխգործոց գիրք էր, ամեն գլխի վերջում մի գաղտնիք/գլուխգործոց էր բացահայտվում, որը քեզ ստիպում էր կարդալ հաջորդը ու հաջորդը․․․ Գրքի սկզբում ասվում է, որ ամբողջ ինֆորմացիան կապված արվեստի, ճարտարապետության, փաստաթղթերի և գաղտնի ծեսերը ճշտգրիտ են։ Գրքի ամենահավես պահն այն էր, որ լինում էր ծածկագրեր, որոնց իմաստը մինչև գրքում կարդալը արդեն դու հասկանում էիր։  Ռոբերտ Լանգդոնը սիմվոլիստ էր և խառնվում է այս սպանությանը օգնելով Սոֆիա Նեվյու՝ սպանվածի թոռանը։ Նրանք երկուսով բացահայտում են գաղտնիքը, բայց ուրիշ գաղտնիք: Այն շատ հեշտությամբ դարձավ իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Հաճելի ընթերցում․․.

Wednesday 24 January 2018

Դժվարություն թե ճանապարհ


Image result for art classical impresionist roadԴժվարությունը միայն առաջին հայացքից է, այն վերանում է հենց այն վարկյանին, երբ դու դնում ես առաջին քայլերը։ Անհետանում է և անգամ ծիծաղելի է թվում, երբ հիշում ես անցյալում թողած դժվարությունը։ Նպատակ դնելիս՝ ամեն ինչ այնքան վառ ու լուսավոր է երևում, որ միջոցը և ճանապարհը անմիջապես պարզ երևում է։ Իսկ հետո գալիս են խոչընդոտները և դժվարությունները։ Ախ, այդ դժվարությունները․․ Ամեն մի դժվարությունը հաղթահարելիս  նպատակի առաքելությունը ավելի է գեղեցկանում, ընդգծվում և դառնում ավելի դուրեկան։
Մտածում եմ, թե ինչ կլիներ արդյոք, եթե չլինեին դժվարությունները։ Ոչ մի բան չէր լինի, այո, ոչ մի բան։ Ոչինչ չէր արվի, նպատակը կմնար հեռվում, որպես երազանք, բայց ոչ այդքան ցանկալի։ Իսկ միջոցը քեզ կհարցներ, թե արդյոք սա ճիշտ տարբերակն է հասնելու նպատակիդ, իսկ դու չէիր կարողանա պատասխանել նրան, քանի որ իրականում չգիտես ,թե ինչքան ես ուզում հասնել նպատակիդ։ Դժվարությունները քեզ անընդհատ հարցնում են, քեզ փորձությունների են ենթարկում, և դու երբ որոշում ես կայացնում, անցել առաջ, հաղթահարելով խոչնդոտները, դու հասկանում ես, որ նպատակիդ հասնելը քո համար ինչքան կարևոր է։
Իրականում մեր հասարակության մեջ ընդունված <<վատ>> բաները, այդքան էլ վատը չեն, դրանք միակ իրական ճանապարհն են դեպի վեր։ Չէ որ ինչ հեշտությամբ ես ձեռք բերում, հեշտությամբ էլ կորցնում ես։ Իսկ դժվարությամբ ձեռք բերվածը հավերժ քո հետ է։

Thursday 18 January 2018

Էրիխ Մարիա Ռեմարկ <Երեք ընկեր>

 (Վերլուծություն)
Գրքի առաջին էջերից հասկացա, որ այն դառնալու է իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Այնքան լավ էին նկարագրությունները, որ ինձ թվում էր, թե ֆիլմ եմ դիտում։ Ամեն բան, ամեն ինչ մտքումս պատկերացնում էի, ամեն մի դետալ, ամեն դիմախաղ։ Գիրքը կարդալուց ամենաառաջին լավագույն տպավորությունը ստացա պատերազմի ժամանակվա մասին էր, սարսափելի նկարագրությունները մինչև հիմա գլխումս են։ Չեմ պատմի գրքի մասին, կպատմեմ միայն իմ տպավորությունները։ Չէի ուզում վերջանար այս հրաշք գիրքը, որը ինձ ծիծաղեցրեց և ստիպեց լաց լինել։ Հաստատ կարող եմ ասել, որ գիրքը կարող եմ կարդալ նորից ու նորից։ Գրքում մտքերը անվերջ էին, կարող եմ անընդհատ մեջբերումներ անել։
 – Ես այլ կերպ էի պատկերացնում կյանքը
– Մենք բոլորս էլ այդպես ենք…,-բոլորս էլ միայն պատրանքներով ու պարտքերով ենք ապրում ․․,-անցյալի պատրանքներով ու ապագայի պարտքերով ։
► Ով միայնակ է, նա երբեք չի լքվի:
► – Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը։
Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում։
Ու այսպես շարունակ․․․

Գրքի վերջերում արդեն հոգուդ խորքում գիտես ինչով է վերջանալու, բայց քեզ խաբում ու մի չնչին հույսով շարունակում ես կարդալ։ Գիրքը վերջանում է, ու կարծես գրքի հերոսների կյանքերը իր հետ տանում է։ Գիրքը մի հրաշալի թաքստոց/տուն էր։ Գեղեցիկ տեսարաններ կային, անգամ եթե ընդհարապես անձրևի սիրահար չէս, գիրքը քեզ ստիպում է այն սիրել։ Այն լրիվ գեղացկացրեց միտքս ու հոգիս։ Ուզում էի թեքել էջը, բայց չէի ուզում գիրքը ավարտել։ Հավատացնում եմ, որ այն կդառնա ձեր ամենասիրելի գիրքը։
Գիրքը կարող եք գտնել մեր գրադարանում

Sunday 14 January 2018

Ֆեոդոր Դոստոևսկի Ոճիր և պատիժ

Նպատակը երբեք չի արդարացնում միջոցը։
Image result for Ֆեոդոր Դոստոևսկի <<Ոճիր և պատիժ >><<Ոճիր և պատիժ>> ,ամեն էջը ,ամեն նախադասությունը, ամեն անգամ բառը գրքի մեջ նշանակություն ուներ։ Գիրքը պետք էր շատ ուշադիր կարդալ։ Կարդալուց զգում էի, որ էլ չեմ կարողանում, աչքերս սկսում էր ցավել և հոգնածությունեի զգում։ Գրքի ամեն գլուխը քեզ մի բան էր տալիս մտածելու։ Կարծում եմ՝ ավելի շատ մտածում էի, քան գիրքը կարդում։ Գրքի հերոսը մի մեծ հանցանք է գործում՝ մարդ է սպանում։ Մահացածը շատ չար, ժլատ, ագահ մարդ էր։ Մարդասպանը ՝ Ռասկոլնիկովը այդ քայլին գնում է, ոչ թե վրեժով կամ գումար թալանելու համար, այլ նա ուղղակի գտնում էր, որ երբ մարդ ոչ մի օգուտ չի տալիս և դեռ վնասում է իր գոյությամբ իր կողքիններին ապա նա այդ իրավունքը ունի նրան սպանել։ Նա իրեն համեմատում էր Նապոլեոնի և այլ հանճարեղ մարդկանց հետ։ Մի չարիք և հազար բարիք էր անվանում իր հանցագործությունը։ Նրա կարծիքով,՝ օրինակ Նապոլեոնը իր նպատակներին հասնելիս չէր մտածում փոքր հանցանքների մասին, քանի որ նպատակը վեր էր ամեն ինչից։ Բայց նպատակը երբեք չի արդարացնում միջոցը, այն պետք է հավասար լինի միջոցին։ Ամբողջ գրքում նշվում է Ռասկոլնիկովի հոգեբանական վիճակը։ Նա մի երիտասարդ էր, որը ապրում էր աղքատության մեջ և դրա  պատճառով դուրս էր եկել համալսարանից։ Ոճիրը կատարելուց հետո, նրա մոտ առաջանում են չլուծված խնդիրներ և անակնկալներ, որոնք տանջում են նրա հոգին։ Գիրքը գլուխգործոց էր, և այն ինձ շատ դուր եկավ։ Առաջարկում եմ այն բոլորին։

Կարող եք գտնել գիրքը մեր գրադարանում։