Wednesday 7 February 2018

Զղջում


Փոխադրություն 
Մի ցուրտ ձմեռային գիշեր Վեդիում էինք մնացել, մի հյուրընկալ մարդու մոտ։ Տանտերը մի տխուր տղամարդ էր։ Այս ու այնքնարկելուց  ու հյուրասիրվելուց հետո հարցրեցինք, թե ինչու էր վիրակապով երեսը ծածկված։ Առանց բացատրելու ձեռքը տարավ գլխին ու հանեց վիրակապը։ Սարսափելի անակնկալից վեր թռանք։ Անհարմար լռությունը հենց ինքը խանգարեց։
-         Ժամանակին որսորդ էի, և միանգամ ընկել էի փոսը։ Փորձեցի ամբողջ ուժովս դուրս գալ, բայց չկարողացա։ Հանկարծ նկա  տեցի որ փոսի մի մութ անկյունից երկու աչքեր ինձ են նայում։ Դուրս եկամ մի օձ, օձ չէ մի վիշապ։ Սողալով մոտեցավ ինձ ու փաթաթվեց։ Երևի թե իրեն դուր էր եկել մարմնիս տաքություն, թեպետ վախից քարացել էի, ամբողջ։ Զգուշորեն  գլուխը շոյեցի․․․․․․ Հանկարծակի լսեցի չոր խոտերի խշխշոցը, տեսնեմ օձը իր հետ նապաստակ է բերել։ Դրեց դիմացս ինքը հետ սողաց, մեկ նայում էր ինձ, մեկ սատկած նապաստակին։ Հասկացնելով որ այն իմ համար է։ Մտածեցի որ փոսի փոքր անկյունում խարույկ վառեմ խորով եմ նապաստակին, բայց վախեցա, օձը կարող էր ուրիշ բան մտածել։ Գիշերը խարույկը վառեցի խորովեցի կեսը ես կերա մնացածը տվեցի օձին։ Մնացած օրերնել այսպես անցկացրեցինք, բարեկամացանք իրար հետ։ Սակայն երրորդ օրը չդիմացա սկսեցի գոռալ ու լացել։ Հարևանս զարմացել էր, արագ սողաց վերև և պոչը ներքև քցեց։ Այդպես փրկեց ինձ և երբ դուրսէի փոսից սկսեցի գրկել և համբուրել փրկչիս։ Նա ինձ ճանապարհեց դեպի գյուղ և այդտեղ բաժանվեցինք։ Մի ամիս անցավ և մեր գյուղ եկան Օձ հավաքողները։ Լսելով իմ պատմությունը խնդրեցին որ ցույց տամ օձի տեղը, սկզբում ընդիմադրեցի, սակայն երբ փող առաջարկեցին ընդունեցի առաջարկը։ Ինչքան մոտենում էինք փոսին, հասկանում էի, թե ինչ սխալ եմ գործում։ Երկու կոպեկի համար ծախում էի բարեկամիս։ Երբ հասանք փոս, օձ հավաքողները փորձեցին օձին փոսից հանել գունագեղ գորգերով և շողացոց իրերով։ Օձը սողաց վեր և ընկավ վանդակը։ Հանկարծ ինձ նկատեց և բարկացած հայացք քցեց իմ վրա։ Իրեն վանդակի մեջ պատերով էր տալիս, որպեսզի դուրս պրծնի։ Միանգամից ինձ նայեց իր աչքերով և թքեց դեմքիս։ Էլ բան չեմ հիշում, սարսափից ուշաթափվեցի։ Այդ օրվանից դեմքիս միսը սկսեց փտել։ Օձը ինձ արդար պատիժ սահմանեց։

No comments:

Post a Comment