Friday 23 March 2018

Վերլուծություն <<Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի


Վարդուհի Առաքելյան 

Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի






Ախ, այս գիրքը  հազար անգամ կկարդամ ու չեմ հոգնի։ Այսպիսի գիրք, որ ինձ պարգևի այսպիսի ուժեղ զգացմունքներ, դեռ չէի կարդացել։ Հուզմունքներով և տպավորություններով լի է այն։ Ասեմ որ, գիրքը սկսելուց մեծ սպասումներ չունեի։ Ընդամենը ուզում է հայտնաբերեի և բացահայտեի մի նոր գրողի։ Եվ քանի որ չէի ճանաչում գրողին, այդքան ոգևորված չէի։ Բայց երբ սկսեցի, միանգամից մտա գրքի մեջ։ Միանգամից ձուլվեցի պատմությանը։
Գիրքը պետք է շատ ուշադիր կարդալ, որպեսզի չմոլորվել ժամանակի մեջ։ Այո, պատմությունը երեք ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Գիրքը ավելի լավ հասկանալու իրավիճակը և ճշմարտությունը փնտրելու համար մեզ ուղևորում է հին ժամանակներ։
Ցավոք, գիրքը նաև ուներ տպագրական սխալներ, և միքիչ դժվար էր հասկանալ, թե որ խոսքը․ որ հերոսին է պատկանում։ Նաև քանի որ պատմությունը ժամանակի տարբեր հարթակներում է, ինձ շատ ավելի դուր կգար, եթե կենցաղը, միջավայրը այդ ժամանակի ավելի լավ նկարագրվեր։ Սակայն հանգիստ կարող եմ ասել, որ դրանց կարիքը այդքան էլ չկա, քանի որ գրքի պատմությունը այնքան հզոր էր, որ բոլոր ամեն մի չնչին դետալ անգամ տպավորված է ուղեղումս։
Արկածային պտույտներով հետաքրքիր իրադարձություններով և տարիների ընթացքին ճշմարտությունը ջրի երես բերելով՝ այս վեպը շատ գեղեցիկ պատմություն է իրենից ներկայացնում։ Լի ոգևորությամբ ու զղջումներով: Շատ գեղեցիկ ներկայացվում է, ցավի ու ողբի հետևանքները կյանքում։ Թե ինչպես է դրանց ազդեցությունը անդրադառնում ուրիշների կյանքի վրա, և  ինչպես ուրիշները կիսելով այդ ցավը օգնում են հաղթահարել այն ու անցնել առաջ։ Խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը, մանավանդ, եթե նոր ոճի փնտրտուքների մեջ եք։

Րաֆֆի ՝ Ոսկե Աքաղաղ


Վերլուծություն

Image result for Րաֆու ՝ Ոսկե ԱքաղաղըԳիրքը մաշտոցյան ուղղագրությամբ էի կարդում։ Սկզբում մի քիչ դժվար էր, սակայն հետո արդեն վարժվեցի։ Վեպը նկարագրում է արևելահայ առևտրականության բուրժուազիայի կենցաղը։ Պետրոս Մասիսյանը, մի ընտանիքի հայրը, ով իր աշխատանքին շատ լուրջ էր վերաբերվում, լուրջ ասելով նկատի ունեմ չափից շատ լուրջ։ Նա իր աշխատանքը՝ գումարը դնում էր ամեն ինչից բարձր, իր ընտանիքից, իր հարազատներից բարձր։ Եվ այդպես արհամարհանքի վրա արմատներ դրած ընտանիքը ապրում էր անհոգ՝ ունենալով փող, բայց իր մեջ լուռ պահած ցավով։
Հակառակ քաղաքում այս բնակիչների, գյուղում համեստ ու ուրախ ապրում էր Կալոն։ Մեր վեպի հերոսը։ Կալոն շատ հանկարծակի հայտնվում է քաղաքում և Մասիսյանը նրան իր մոտ աշխատանքի է վերցնում։ Ցավոք, խեղճ Կալոյի անհոգ մանկությունը վերածում է տանջալի աշխատանքի։Անգամ նորմալ հաց չէին տալիս։ Ժամանակի ընթացքում շրջապատը Կալոյին արտաքնապես փոխում է, բայց ներքուստ նա նույն ազնիվ ու միամիտ Կալոն էր։ Անպայման կարդացեք այս վեպը։ Կարող ես նաև կարդալ այն օնլայն տարբերակով։

Monday 19 March 2018

Զոյա Փիրզադ- Իրանական գրականություն



Զոյա Փիրզադն իրանահայ գրող է, ում հաջողվել է իր գրականությունը դուրս բերել Իրանից  և  ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին։ Գրում է պարսկերեն լեզվով,  միայն մի գիրքն է թարգմանվել հայերեն՝ <<Ինչպես բոլոր երեկոները>>։


Վերլուծություն 
Ասեմ, Փիրզադը իր գրելաոճն ունի։ Իրանահայ արձակագրի պատմվածքների ժողովածում ՝<<Ինչպես բոլոր երեկոները>>, ամենափոքր, ամենաչնչին արարքները, ամենապարզ հարաբերությունները և զգացմունքների մասին է։ Պատմվածքները շատ պարզ են, շատ սովորական, բայց այնքան գեղեցիկ է շարադված, որ տեսարանները վերածվել են անգամ հիշողությունների։ Իմ հիշողությունների, կարծես  նախորդ կյանքումս Փիրզադի պատմվածքների հերոսն եմ եղել։ Թեև պատմվածքները շատ պարզ էին, մի հինգ անգամ նորից նույնը կարդում էի։ Չէի կարողանում հավատալ, որ գրականությունը այսքան հստակ  կարող է լինել, այսքան ուղիղ ու շիտակ։ Ինձ գրողի ոճն անծանոթ էր։ Եվ նորեն կարդալուս իմաստը այն էր, որպեսզի գտնեի մի գաղտնիք, մի խորհրդավոր իմսատը, որը խճանկարի պես թաքնված էր գրքի էջերում։ Սակայն այդպես էլ չգտա։ Պատմվածքներում շատ էր առանձնանում մի դեր, ում շունչը ամեն տեղ կար։ Մայրը․ ով ընտանիքի համար անհանգստանում էր և մտածում էր ամեն ինչի մասին։ Որտեղից ժամանակ գտնել, ինչ պատրաստել, երբ սա անել, երբ դա։ Ու այդպես շարունակ։Սովորական մայր, սովորական ընտանիք, սովորական ամուսին ու երեխաներ․․ Սովորական կյանք։ Լի ուրախությամբ ու տխրությամբ, խնդով ու լացով։ Հենց այսպես՝ պարզ ու գեղեցիկ։


Friday 2 March 2018

Մի մեծ փոթորիկ մի փոքր շփոթմունքից


Մտքերիս անդունդն եմ ընկնում ։ Ու ծիծաղելին այն է, որ երբեք չեմ ուզում դուրս գալ այնտեղից։ Այնտեղ մենակ եմ, բայց ինձ երբեք մենակ չեմ զգում, բանտարկված եմ ճաղերի ետևում, իրականության դռների բանալին ափիս մեջ, բայց ընտրում եմ փակված լինել, հեռավոր իմ մտքերում։ Բանտարկված եմ, քանի որ չեմ կարող կիսվել, արտահայտել ճիշտ միտքս։ Դատապարտված եմ իմ իսկ պատերազմում։ Հուգուս, մտքիս, սրտիս հետ ինչ որ բան է կատարվում, բայց չեմ հասկանում։ Պատերազմում են նրանք ի՞մ դեմ, թե՞ իրենց դեմ, չգիտեմ։ Ասե՞մ միտքս, թե՞ նրան պահեմ իմ մեջ։ Կիսվե՞մ շրջապատիս հետ իմ մտածելակերպով, իսկ եթե հանկարծ խոսքերովս  վիրավորե՞մ ինչ-որ մեկին։ Հույն փիլիսոփա Խենոքրատեսը ասել է <<Ես հաճախակի զղճացել եմ իմ խոսքը, բայց  երբեք ոչ իմ լռությունը>>։   Բառերի հետ լավ չեմ, երբեք չեմ կարողանում իմ միտքը գեղեցիկ արտահայտեմ՝ բառերով, նախադասություններով ու հայտնեմ դա ձեզ։ Եթե միտքս ձեզ բացեի կամ բառերով, կամ պատկերով, կամ ինչ-որ ձևով, դուք էլ երևի չէիք հասկանա այն։ Բոլորիս միտքը տարբեր է դասավորված, տարբեր լեզվով է։ Բայց դա մեր լեզուն չէ, այն մի ուրիշ գերբնական հզորություն է, որով մտածում ենք։ Մենք երբ մտածում ենք, մեր ունեցած միտքը մեզ պետք չէ բացատրել հայերենով, կամ ուրիշ լեզվով, մենք միայն մտածում ենք ու դա հայտնվում է։ Առանց մտքումդ մի շշուկ հանելու՝ միտք է դասավորվում։ Մի միտք, որ անդրադառնում է քո ամբողջ մտածելակերպին։ Մի միտք այնքան ուժեղ, որ փոխում է ամեն ինչ մի ակնթարթում։ Իսկ ինչպե՞ս բացեմ ձեր առջև իմ միտքը։ Ինչպե՞ս։ Միտք փոխանցելուց, ուղեղս , ճիշտ կարծես թարգմանի իմ միտքը դեպի հայերեն, որ դուք էլ այդ հասկանաք։ Իսկ ձեզ մինչ բացատրում եմ՝ մի նոր միտք է ծագում։ Ոգևորվում եմ ու փորձում դա էլ ձեր հետ կիսել։ Այդ ժամանակ ասես գլխուղեղս խառնվում է իրար, շփոթվում է։ Մի նոր միտք նորից, և նորից կրկնակի շփոթմունք։ Խոսքերս բերանիցս դուրս են պրծնում ոչ թե բառերի տեսքով, այլ կմկմոցների տեսքով։ Ու այդպես հոգնում եմ և դադարեցնում իմ ջանքերը։ Մտածելով , թե լավ ոչինչ քեզ մի տանջի, մեկ է չես կարողանում բացատրել։ Սիրում եմ այն մարդկանց, որոնց հետ շփվելը հեշտ է, և կես բառից քեզ հասկանում են։ Սակայն այդ մարդկանց թիվը քիչ է։ Պետք է սովորեմ խոսել, ուրիշ ճար չունեմ։ Մեջս պատերազմ է և չգիտեմ ,ինպես խաղաղության դրոշը թափ տամ։ Միայն գրելով եմ կարողանում մտքերս փոխանցել ինչ-որ մեկի հետ։ Ով կլսի, ով կկարդա։ Պետք է սովորեմ խոսել, պետք է չալարեմ և անկախ դիմացինիս դեմքի ձանձրույթից նորեն և նորեն բացատրեմ, որպեսզի ավարտեմ պատերազմը մտքումս։


Էռնեստ Հեմինգուեյի Եվ ծագում է արևը (Ֆիեստա) վեպի վերլուծություն

Էռնեստ Հեմինգուեյ - <<Եվ ծագում է արևը (Ֆիեստա)>> 
Գրադարանից վերցրեցի և սկսեցի ընթերցել։ Կարելի է ասել, որ Հեմինգուեյից շատ բան չեմ կարդացել։ Միայն հեռվից անունը գիտեի։ Այսպիսի սովորություն ունեմ, միշտ նոր գիրք կարդալուց, փորձում եմ գտնել, հայթայթել ամեն ինչ հեղինակի և գրքի մասին։ Սիրում եմ ավելի լայն նայել գրքին և ամեն ինչ նկատել, այդպիսով դա անելը շատ հեշտ է ստացվում, երբ դու գիտես լրացուցիչ միքանի տեղեկություն հեղինակի մասին։ Այսպես, փնտրում էի համացանցում և մի քանի ֆիլմեր գտա Էռնեստ Հեմինգուեյի մասին, և նրա գրքերի և հենց նրա կյանքի մասին։ Եվ քանի որ ես ինձ համարում եմ կինոների մեծ երկրպագու, չէի կարող բաց թողնել այս առիթը։ Մանավանդ որ ֆիլմերը հին էին, որը շատ ավելի է հետաքրքրացնում ֆիլմը ինձ համար։ Այսպիսով՝ նայեցի մի քանի ֆիլմ, միքանիսը նոր և միքանիսը հին։ Սակայն չնայեցի այն ֆիլմը, որը կարդալու էի։ Մինչ գիրքը կարդալը, արդեն գիտեյի, որի ինձ դուր է գալու վեպը։ Եվ այդպես էլ եղավ։ Հեմինգուեյի գիրը շատ տարբերվող էր, հստակ և պարզ, բայց միևնույն ժամանակ սահուն և գեղեցիկ։<<Եվ ծագում է արևը (Ֆիեստա)>> գիրքը տեղի է ունենում Փարիզում, իսկ հետո ճանապարհվում է դեպի Իսպանիա։ Գրքի հատվածները , անգամ բնության նկարագրությունները տպավորվել են մեջս։ Ֆրանսիայի հանդարտությանը վանում էր Իսպանիայի խենթությունը։ Հեղինակը՝ Հեմինուեյը վեպը պատմում է Ջեյք Բարնսի օգնությամբ։ Սակայն այդ իր վատությունն ունէր։ Ջեյք Բարնսը միայն մի մարդու հոգսեր ու զգացմունքներ էր պարունակում իր մեջ, նա փորձում էր ուրիշի մտքերն էլ փոխանցեր մեզ նրանց դեմքի արտահայտությամբ, սակայն չեմ կարծում դա այդքան ճշգրիտ էր ստացվում։ Շատ էի ցանկանում իմանալ մի ուրիշ հերոսի կարծիք, բայց սահմանափակված էի միայն մեկով։ Գրքի վերնագիրը << Եվ ծագում է արևը>>  հույսերի և հուսահատության  մասին է։ Համացանցում կարդալիս հասկացա, թե վեպի վերնագիրը և վերջաբանի խորին իմաստը։ Ուրեմն այսպես, Էռնեստ Հեմինգուեյը այն սերնդին է պատկանում, ովքեր ամերիկայում և Եվրոպայում անցկացրեցին իրենց երիտասարդությունը Համաշխարհային Առաջին պատերազմում։ Այդ սերունդը կոչվում է <<Կորած սերունդ>>։  Իսկ գրքի վերջին տողերը այսպես են․
Ախ, Ջեյք, ― ասաց Բրեթը։ ― Ինչքան լավ կլիներ կյանքը մեզ համար իրար հետ։
Առջևում խակի գույնի համազգեստով մի ձիավոր ոստիկան կարգավորում էր փողոցի երթևեկությունը։ Նա բարձրացրեց փայտիկը։ Մեքենան կտրուկ արգելակեց, և Բրեթը սեղմվեց ինձ։
― Այո, ― ասացի ես։ ― Այդ միտքն էլ արդեն համարենք, որ քիչ չէ, այո՞։

Հեմինգուեյը ուզեցել էր ասել, որ մենք բոլորս ունենք հույսեր և երազներ, բայց չենք կարող երբեք բավարարվել, այդպիսով ավելի լավ է միայն երազել մտքում և փայփայել հույսերը մեր ներքին աշխարհում։

Բոլորին կառաջարկեմ այն կարդալ, գիրքը շատ գեղեցիկ է գրված և քեզ իր հետ կտանիի դեպի Իսպանիա։ Գիրքը կարողեք վերցնել Գրադարանից   կամ այս կարդալ այս հղումով

Միկրոպատումներ (նախագիծ)

Իսպանալեզու գրականություն. 

Թարգմանությունները իմ կողմից

MÚSICA

Ana María Matute

Las dos hijas del Gran Compositor -seis y siete años- estaban acostumbradas al silencio. En la casa no debía oírse ni un ruido, porque papá trabajaba. Andaban de puntillas, en zapatillas, y sólo a ráfagas, el silencio se rompía con las notas del piano de papá.Y otra vez silencio.

Un día, la puerta del estudio quedó mal cerrada, y la más pequeña de las niñas se acercó sigilosamente a la rendija; pudo ver cómo papá, a ratos, se inclinaba sobre un papel, y anotaba algo.

La niña más pequeña corrió entonces en busca de su hermana mayor. Y gritó, gritó por primera vez en tanto silencio:

-¡La música de papá, no te la creas…! ¡Se la inventa!


Մեծ կոմպոզիտորի երկու աղջիկները` վեց և յոթ տարեկան,  սովոր էին լռության։ Տանը չպետք է լսվեր  ոչ մի աղմուկ, որովհետև հայրիկը աշխատում էր։ Քայլում էին թաթերի վրա, հողաթափերով, և միայն  ժամանակ առ ժամանակ լռությունը խախտվում էր հայրիկի դաշնամուրի նոտաների ձայնով: Եվ նորից լռություն։
Մի օր աշխատասենյակի դուռը ամբողջովին փակ չէր, և քույրերից ամենափոքրը զգուշորեն մոտեցավ ճեղքին. կարողացավ տեսնել հայրիկին, որ մերթ ընդ մերթ  կռանում էր  թղթի վրա, և ինչ-որ բան էր գրառում։ Փոքրիկ աղջիկը վազեց այդ ժամանակ` գտնելու իր մեծ քրոջը։ Եվ բղավեց, բղավեց, առաջին անգամ այդքան  լռության մեջ։
-Հայրիկի երաժշտությունը,  չհավատաս, (իսկական չէ), նա այն հորինում է։

El paraíso imperfecto

Augusto Monterroso

”-Es cierto -dijo mecánicamente el hombre, sin quitar la vista de las llamas que ardían en la chimenea aquella noche de invierno-; en el Paraíso hay amigos, música, algunos libros; lo único malo de irse al Cielo es que allí el cielo no se ve”.
Ոչ կատարյալ /Թերի/ դրախտ
Աուգուստո Մոնտեռոսո
-Ճիշտ է, – ասաց մեխանիկաբար մարդը` առանց հայացքը բուխարու կրակներից կտրելու , այդ ձմեռային գիշերը,- Դրախտում կան ընկերներ, երաժշտություն, որոշ գրքեր։ Երկինք գնալու միակ վատ բանն այն է, որ այնտեղ երկինքը չես կարող տեսնել։

Caballo imaginando a Dios

Augusto Monterroso
“A pesar de lo que digan, la idea de un cielo habitado por Caballos y presidido por un Dios con figura equina repugna al buen gusto y a la lógica más elemental, razonaba los otros días el caballo.
Todo el mundo sabe -continuaba en su razonamiento- que si los Caballos fuéramos capaces de imaginar a Dios lo imaginaríamos en forma de Jinete.”

-Չնայած ինչ էլ, որ ասեն, այն գաղափարը, որ  ձիու կերպարանքով Աստծված  ղեկավարում է ձիերով բնակեցված երկինքը, հակասում է ամենատարրական տրամաբանությանը և  լավ ճաշակին,- մտածում էր օրերով ձին։
-Աշխարհը գիտե,-շարունակում է իր մտորումները,-  որ եթե մենք` Ձիերս, ընդունակ լինեինք պատկերացնելու Աստծուն, կպատկերացնեինք նրան  որպես Հեծյալ։


LA MUERTE EN SAMARRA
GABRIEL GARCÍA MÁRQUEZ 
El criado llega aterrorizado a casa de su amo.
-Señor -dice- he visto a la Muerte en el mercado y me ha hecho una señal de amenaza.
El amo le da un caballo y dinero, y le dice:
-Huye a Samarra.
El criado huye. Esa tarde, temprano, el señor se encuentra la Muerte en el mercado.
-Esta mañana le hiciste a mi criado una señal de amenaza -dice.
-No era de amenaza -responde la Muerte- sino de sorpresa. Porque lo veía ahí, tan lejos de Samarra, y esta misma tarde tengo que recogerlo allá.
Մահը Սամարայում
Ծառան վախով գալիս է իր տիրոջ տուն։
-Տեր,-ասում է,- Տեսել եմ Մահին շուկայում, և ինձ սպառնացող նշան արեց։
Տերը նրան ձի ու փող է տալիս ու ասում։
-Փախիր Սամարա։
Ծառան փախչում է։ Այդ օրը  վաղ երեկոյան Տերը հանդիպում է Մահին շուկայում։
-Այս առավոտ սպառնացող նշան արեցիր իմ ծառային,- ասում է։
-Սպառնալիքի նշան չէր,- պատասխանում է Մահը,- զարմանքի նշան էր։ Որովհետև ես նրան այստեղ տեսա,  Սամարայից այդքան հեռու, իսկ ես այս երեկո պետք է նրան այնտեղից վերցնեի։

 CARTA DEL ENAMORADO – JUAN JOSÉ MILLÁS
Hay novelas que aun sin ser largas no logran comenzar de verdad hasta la página 50 o la 60. A algunas vidas les sucede lo mismo. Por eso no me he matado antes, señor juez.
Սիրահարի նամակը
Խուան Խոսե Միյաս
Կան վեպեր, որոնք թեև երկար չեն, սակայն մինչև 50 -60 էջը դեռևս չեն սկսվում։ Որոշ կյանքերի հետ նույնն է պատահում։ Այս պատճառով մինչև հիմա դեռ ինձ չեմ սպանել, պարոն Դատավոր։

Te conozco mascarita

Augusto Monterroso


El humor y la timidez generalmente se dan juntos. Tú no eres una excepción. El humor es una máscara y la timidez otra. No dejes que te quiten las dos al mismo tiempo.
Ճանաչեցի քեզ դիմակ
Աուգուստո Մոնտեռոսո
Խինդը և ամոթը ընդհանրապես միասին են տրվում։ Դու բացառություն չես։ Խինդը մի դիմակ է, ամոթը ուրիշ։ Մի թող, որ  վերցնեն քեզնից երկուսը միաժամանակ։

Amor 77

Julio Cortázar
Y después de hacer todo lo que hacen, se levantan, se bañan, se entalcan, se perfuman, se visten y, así progresivamente, van volviendo a ser lo que no son.
Սեր 77
Եվ անելուց հետո այն ամենը, ինչ որ անում են, վեր են կենում, լողանում են, հագնվում, և աստիճանաբար նորից դառնում են այն, ինչ իրենք չեն։

El dinosaurio

Augusto Monterroso

Cuando despertó, el dinosaurio todavía estaba allí.

Դինոզավրը
Երբ արթնացավ, դինոզավրը դեռ այնտեղ էր։

Llamada — Fredric Brown

El último hombre sobre la tierra está sentado solo en un cuarto. Llaman a la puerta.
Թակոցը

Վերջին մարդը հողի վրա նստած էր մենակ մի սենյակում։ Թակում են դուռը։

El espejo que no podía dormir

Augusto Monterroso


Había una vez un espejo de mano que cuando se quedaba solo y nadie se veía en él se sentía de lo peor, como que no existía, y quizá tenía razón; pero los otros espejos se burlaban de él, y cuando por las noches los guardaban en el mismo cajón del tocador dormían a pierna suelta satisfechos, ajenos a la preocupación del neurótico.
FIN
Հայելին որը չէր կարողանում քնել
Լինում է մի ձեռքի հայելի, որ երբ նա մենակ էր մնում, և ոչ ոք նրան չէր նայում, նա իրեն շատ վատ էր զգում, որ կարծես թե գոյություն չունենար, և գուցե նա ճիշտ էր, բայց մնացած հայելիները նրան ծաղրում էին , և երբ գիշերները նրանց պահում էին նույնդարակում,  նրանք իրենք համար քնում էին հանգիստ ու գոհ, չնկատելով ընկերոջ նյարդային մտահոգությունը։


Flor y Cronopio
Un cronopio encuentra una flor solitaria en medio de los campos. Primero la va a arrancar, pero piensa que es una crueldad inútil y se pone de rodillas a su lado y juega alegremente con la flor, a saber: le acaricia los pétalos, la sopla para, que baile, zumba como una abeja , huele su perfume, y finalmente se acuesta debajo de la flor y se duerme  envuelto en una gran paz
En flor piensa:<<Es como una flor>>.

Ծաղիկն և կրոնոպիոն
Մի կրոնոպիո դաշտի մեջտեղում գտնում է  մի միայնակ ծաղիկ։ Սկզբում ուզում է պոկել ծաղիկին, սակայն մտածում է, որ դա դաժան և անիմաստ կլինի և ծնկի է իջնում ծաղկի կողքին, ուրախ-ուրախ խաղում է նրա հետ, փաղաքշում է թերթիկներին և փչում է, որպեսզի պարեն, մեղվի պես բզբզելով։ Հոտոտում է բուրմունքը։ Իսկ հետո պառկում է գետնին ծաղկի տակ և հանդարտության մեջ քնում է։
-Ծաղիկը մտածում է․
-Ինչպիսի ծաղիկ է։

Շերոն Դրեյփերի Աղմկոտ լռությունը

<<Աղմկոտ լռություն>>-ը վիպակ է, որը պատմում է Մելոդի անունով մի աղջկա մանկության տարիների մասին։ Մելոդին հաշմանդամ էր, բայց ի տարբերություն նրա ֆիզիկական թերության նրա միտքը և հոգին չափազանց առողջ էին։ Գիրքը պատմում է իր հոգսերի  և իր հաղթանակների մասին, դպրոցում ծաղրանքների և տան ջերմության մասին։ Վերնագիրը՝ Աղմկոտ լռություն ինձ թվում է Մելոդիի աշխարհի և մտքի հետ էր կապված։ Նա չէր կարողանում հաղորդակցվել, բայց մտքում շատ բաներ կային։
Այդպիսով՝ աղմկոտ էր նրա միտքը, սակայն լռություն էր տիրում իր շրջապատում։ Գրքում կան հիանալի մտքեր և այնպիսի տեսարաններ, որ քո վրա շատ մեծ ազդեցություն են թողնում։ Մելոդիի հաղորդակցվելու ջանքերը և իր մտքերը շատ հզոր էին։ Նա փորձում էր ամեն կերպ պայքարել։ Մտքում  ասես մի հասուն կին լիներ, երբ կարդում էի ու կարդում հանկարծ մոռանում էի, որ դրանք 11 տարեկան աղջնակի են պատկանում։ Անակնկալի էի գալիս։ Գիրքը շատ լավ օրինակ էր, որ մենք չպետք է մարդուն դատենք, շատ դեպքերում լինենք ներողամիտ և համբերատար։ Գիրքը կարող եք գրադարանից վերցնել, կամ կարդալ անգլերեն տարբերակը այս հղումից։