Րաֆֆի ՝ Ոսկե Աքաղաղ


Վերլուծություն

Image result for Րաֆու ՝ Ոսկե ԱքաղաղըԳիրքը մաշտոցյան ուղղագրությամբ էի կարդում։ Սկզբում մի քիչ դժվար էր, սակայն հետո արդեն վարժվեցի։ Վեպը նկարագրում է արևելահայ առևտրականության բուրժուազիայի կենցաղը։ Պետրոս Մասիսյանը, մի ընտանիքի հայրը, ով իր աշխատանքին շատ լուրջ էր վերաբերվում, լուրջ ասելով նկատի ունեմ չափից շատ լուրջ։ Նա իր աշխատանքը՝ գումարը դնում էր ամեն ինչից բարձր, իր ընտանիքից, իր հարազատներից բարձր։ Եվ այդպես արհամարհանքի վրա արմատներ դրած ընտանիքը ապրում էր անհոգ՝ ունենալով փող, բայց իր մեջ լուռ պահած ցավով։
Հակառակ քաղաքում այս բնակիչների, գյուղում համեստ ու ուրախ ապրում էր Կալոն։ Մեր վեպի հերոսը։ Կալոն շատ հանկարծակի հայտնվում է քաղաքում և Մասիսյանը նրան իր մոտ աշխատանքի է վերցնում։ Ցավոք, խեղճ Կալոյի անհոգ մանկությունը վերածում է տանջալի աշխատանքի։Անգամ նորմալ հաց չէին տալիս։ Ժամանակի ընթացքում շրջապատը Կալոյին արտաքնապես փոխում է, բայց ներքուստ նա նույն ազնիվ ու միամիտ Կալոն էր։ Անպայման կարդացեք այս վեպը։ Կարող ես նաև կարդալ այն օնլայն տարբերակով։

No comments:

Post a Comment