Շարադրություներ

Մի տող հավերժություն

Image result for art paintings famousԳեղարվեստի Հարթակում սպասում էինք, թե երբ է ժամանելու Ռոլանդ Շառոյանը։ Երբ եկավ, բոլորս քիչ, թե շատ պատկերացում ունեինք, թե ինչի մասին ենք խոսելու, քննարկելու՝ լրագրությունից գրականություն։  Նա խոսեց կյանքը ակնթարթ և ակնթարթը կյանք դարձնելու մասին։ Երբ խոսում էր, կամաց-կամաց գլխի էի ընկնում, թե ինչը ի նկատի ուներ։ Ու հասկացա, որ իմ պատկերացումը գրականության մասին շատ փակ է և փոքր։ Գրքեր կարդում եմ ու շատ հաճախ հանդիպում այդ մի ակնթարթը կյանք դարձնելու տողերին։
Ու իսկապես այդ տողերից չէի կարողանում պոկվել, նորից էի նույն գլուխը կարդում ու չէի կարողանում առաջ գնալ։ Ճիշտ է՝  կարծես մարսում էի տողերը, բայց ինձ դուր էր գալիս նորից ու նորից զգալ, իբրև նոր եմ կարդում այդ տողերը։ Ամբողջ գիրքը գրվում է իր մանր-մունր դետալներով  հանդերձ, որրպեսզի վերջում այդ մի տողով ամեն ինչ կանգնեցվի։ Մի տող, մի քանի բառ և կարծես ժամանակը կանգնում է, շրջապատդ քարանում է, ու ընկնում ես հավերժական մի փոս, որը շարունակվում է, չի վերջանում։ Ընկնում ես քո մտքերի անդունդ, և երբ դիպչում էս հատակին, նորեն ես ուզում այդ նույն <<ուղևորությանը>> մասնակցես։ Այդ տողը մի վայրկյանը դարձնում է րոպե, րոպեն ժամ և այդպես շարունակ։ Հավերժություն է դառնում։ Հավերժության նշանի պես գլխումդ պտույտներ է կատարում։ Եվ երբ հանկարծ ուշքի ես գալիս, գլխի ես ընկնում որ դա րոպե չէր, ոչ էլ ժամ ու ավելին։ Ընդամենը տաս վարկյան ։ Բայց այնքան երկար է թվում, այնքան շա՜ատ։ Գրականությունը մի ժամանակի մեքենա է։ Այն ժամանակը դանդաղեցնում է, կամ արագացնում, կամ էլ անգամ դադարեձնում։ Այն մեր մտքի ժամանակի մեքենա։ Դուք խոսում եք ժամանակակից տեխնոլոգիաների մասին, իսկ ես միայն խոսում եմ այն հնարքի մասին, որը մարդկության հայտնի է եղել դարեր առաջ։  Ներքևում կավելացնեմ իմ սիրելի այն տողերը, որոնք իմ ունեցած ակնթարթները  դարձրել են հավերժություն։

- Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած

Ոչ կատարյալ /Թերի/ դրախտ
Աուգուստո Մոնտեռոսո
-Ճիշտ է, – ասաց մեխանիկաբար մարդը` առանց հայացքը բուխարու կրակներից կտրելու , այդ ձմեռային գիշերը,- Դրախտում կան ընկերներ, երաժշտություն, որոշ գրքեր։ Երկինք գնալու միակ վատ բանն այն է, որ այնտեղ երկինքը չես կարող տեսնել։
Արտուրո Պերեզ Ռեվերտե
Անցնելով փողոցը, հանկարծ հասկացավ, որ նրա համար կարևոր չէ հասնել փողոցի մյուս կողմին։
Շնորհակալ եմ պարոն Ռոլանդ Շառոյանից, ով ստիպեց մտորել այս թեմայի շուրջ։


Դժվարություն թե ճանապարհ


Image result for art classical impresionist roadԴժվարությունը միայն առաջին հայացքից է, այն վերանում է հենց այն վարկյանին, երբ դու դնում ես առաջին քայլերը։ Անհետանում է և անգամ ծիծաղելի է թվում, երբ հիշում ես անցյալում թողած դժվարությունը։ Նպատակ դնելիս՝ ամեն ինչ այնքան վառ ու լուսավոր է երևում, որ միջոցը և ճանապարհը անմիջապես պարզ երևում է։ Իսկ հետո գալիս են խոչընդոտները և դժվարությունները։ Ախ, այդ դժվարությունները․․ Ամեն մի դժվարությունը հաղթահարելիս  նպատակի առաքելությունը ավելի է գեղեցկանում, ընդգծվում և դառնում ավելի դուրեկան։
Մտածում եմ, թե ինչ կլիներ արդյոք, եթե չլինեին դժվարությունները։ Ոչ մի բան չէր լինի, այո, ոչ մի բան։ Ոչինչ չէր արվի, նպատակը կմնար հեռվում, որպես երազանք, բայց ոչ այդքան ցանկալի։ Իսկ միջոցը քեզ կհարցներ, թե արդյոք սա ճիշտ տարբերակն է հասնելու նպատակիդ, իսկ դու չէիր կարողանա պատասխանել նրան, քանի որ իրականում չգիտես ,թե ինչքան ես ուզում հասնել նպատակիդ։ Դժվարությունները քեզ անընդհատ հարցնում են, քեզ փորձությունների են ենթարկում, և դու երբ որոշում ես կայացնում, անցել առաջ, հաղթահարելով խոչնդոտները, դու հասկանում ես, որ նպատակիդ հասնելը քո համար ինչքան կարևոր է։
Իրականում մեր հասարակության մեջ ընդունված <<վատ>> բաները, այդքան էլ վատը չեն, դրանք միակ իրական ճանապարհն են դեպի վեր։ Չէ որ ինչ հեշտությամբ ես ձեռք բերում, հեշտությամբ էլ կորցնում ես։ Իսկ դժվարությամբ ձեռք բերվածը հավերժ քո հետ է։

Սեր և Ատելություն

Սեր և ատելություն, երկուսն էլ սկիզբ են առնում սրտից,բայց գնում տարբեր ուղղությամբ: Երկուսն էլ կուրացնում ու խաբում են: Երկուսն էլ միմյանց համար մահացու թույն են: Այնքան տարբեր,բայց միևնույն ժամանակ այնքան նման: Երկուսն էլ ժամանակի ընթացքում մեծանում են, խոշորանում, զարգանում քո փոքրիկ սրտում, իսկ, երբ սահմաններն անցնում, մեծանում են, գրկում ամբողջ հոգիդմարմինդ ու ղեկավարում ամեն մկան ու միտք: Երկուսն էլ աշխատում են շատ խաբուսիկ ու աննկատ:
Տիրանում քեզ ու քո փոխարեն վարում են ղեկը: Երկուսն էլ ծնվում են նույն տեղը, բայց երբեք ոչ նույն ժամանակ: Բայց տարբեր զգացողություններ են: Քեզ տանում են տարբեր ճանապարհով, բայց նույն կանգառներով: Սերը կուրացնում է: Թողնում է տեսնես միայն լավը, իսկ ատելությունը` միայն վատը: Երկուսն էլ ճանապարորդուուններ են, բայց երկուսն էլ միակողմանի: Երբ հասնում ես վերջնակետի, նոր ես տեսնում սխալներդ, և հասկանում, որ հետ վերադառնալն շատ դժվար է, ժամանակ է հարկավոր: Երկուսն էլ դեռ իմ համար անբացատրելի են, բայց միևնույն ժամանակ` բացատրելի: Լինում է, երբ նրանց ուղիները բախվում են, և ատելությունը դառնում է սեր, իսկ սերը` ատելություն: Կարող ես օգտագործել նրանց մեկը մյուսի դեմ: Օրինակ` երբ ատում ենք, մեր հոգու մեջ մի մեծ դատարկություն կա, որը մեզ թվում է ատելությամբ կարող ենք լցնել, բայց հակառակը` այն միայն մեծացնում ենք: Ինչպես ասացի` միայն սիրով կարող ենք նրա հախից գալ, `նույնն էլ հակառակը: 

Մի փոքր իմ քաղաքի ճարտարապետության մասին

Related imageՈրպես ապագա ճարտարապետ՝ վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել  մեր Երևանի ճարտարապետությանը։ Նկատել եմ, որ մայրաքաղաքի ճարտարապետությունը մի ընդհանուր պատկեր չի կազմում։ Եթե ամեն մի շինություն վերցնենք ու առանձին նայենք, ամեն ինչ լավ է, լավ է դիտվում։ Բայց երբ բոլորը միավորում ենք,  նայում ենք որպես մի ամբողջություն, արդյունքը մայրաքաղաքին վայել չէ։ Ճարտարապետը պարտավոր է մտածել, թե ինչպես կդիտվի կողքի շինությանը, եթե իր սարքած շենքը բարձրացնի։ Սակայն մեր ճարտարապետների մեծ մասը միայն մտածում է իր արդյունքի մասին։ Իր շինությունը տեսնում է առանց բնության, առանց կողքի շինության, առանց մայրաքաղաքի հետ ձուլվելու։  
Ամեն մի շենք իր ճարտարապետի հոգու պատկերն է՝ հայելին։ Ամեն մի շենք իր ասելիքը պետք է ունենա։ Շենքը չի կարող ընդամենը մի մեծ ուղղանկյուն լինել՝ փակելով բնության պատկերը։ Մի ամայի տարածության մեջ մի մեծ քառակուսի, որը կապ չունի ընդհնուր տեսարանի հետ իր գույնով, ձևով:։ Շենքը պետք է պարզ լինի, բայց այնքան պարզ չէ, որ հասնի պարզունակության։ Շենքը կառուցելիս պետք է հաշվի առնել նրա կապը բնության, ուրիշ շենքերի հետ, և վերջում՝  հարմարավետությունը շենքում ապրողների, աշխատողների և այլնի համար։ Մեր մայրաքաղաքի ճարտարապետությունը  միասնական չէ ցավոք։: Կան կառույցներ, որ  խանգարում են և՛ իրար, և՛ բնությանը։ Շենքերի դիզայնը իրար  հետ ներդաշնակ չեն, չեն սազում, չեն ձուլվում։ Առանձին-առանձին գուցեև գեղեցիկ են դիտվում, բայց հենց ճարտարապետի գործն է  այնպես անել, որ դուրս չպրծնի կառույցը իր շրջապատից՝ չկորցնելով իր յուրօրինակությունը։ Շենքը պետք է ինքնատիպ լինի, նկատելի լինի իր ինքնությունը։ Բայց պետք է նաև համահունչ լինի, միաձուլվի իր կողքի կառույցներին: Ճարտարապետը իր մտքում պետք է ոնենա քաղաքի համայնապատկերը,  իսկ հետո այն վերածի իրականության։ Պարզ է, չէ՞,  թվում է։ 
Դեռ շատ քիչ բան գիտեմ ճարտարապետության մասին, բայց գիտեմ, որ պարզ է թվում, բայց այդքան էլ պարզ չէ: Փոքր մանրուքներ կան, որ պետք է հաշվի առնես: Եվ երկու կարևոր բան՝ պետք է շինությունդ լինի յուրօրինակ և այնուամենայնիվ միաձուլվի իր շրջապատին։ 
Բայց սա միայն մի տասնչորս տարեկան աղջկա կարծիք է, որի համար ճարտարապետ լինելը մի երազանքն է մանուկ հասակից։ 

Զգույշ մնացեք բաոբաբից

«Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշմնացեք բաոբաբից»:

Related image
Ես ուզում էի իմ բարեկամներիննախազգուշացնել այն վտանգիմասինորը վաղուց է դարանակալած նրանց սպասումիսկ նրանք նույնիսկ այդ մասին չենէլ կասկածում,ինչպես որ ես էլ առաջչէի կասկածում: Ս. Էքզյուպերի՝ «Փոքրիկ իշխանը»
 Միտք, հոգի, մարմին։ Այս երրորդության զարգացմամբ է պայմանավորված կատարելությունը:   Եթե մարդ այս երեքում անթերի լիներ, կլիներ կատարյալ։ Բայց արդյո՞ք լավ կլիներ , եթե այդպես լիներ։ Չէ՞ որ մենք չէինք ունենա  զարգանալու, աճելու, առաջ գնալու հնարավորություն։
Եթե մեր աչքերը մարմնի փոխարեն տեսներ  հոգին, գեղեցկությունը այլ ձևակերպում կունենար՝ պարզ, շիտակ,մաքուր,բարի…։ Աշխարհը կենտրոնացած չէր լինի հագ ու կապի վրա։ Լինում է ժամանակ, երբ ես էլ չեմ հասկանում՝ ինչպիսի տեսք ունի իմ հոգին։ Ափսոս, չունենք մի հայելի, որը մեզ մեր հոգին ցույց կտար։ Եթե մեր հոգին լիներ մեր մարմնի փոխարեն՝ տեսանելի, աշխարհում ոչ մի սուտ չէր լինի։
Բոլորը ասում են, թե մենք ունենք հոգի: Ոչ համաձայն չեմ, մենք ոչ թե հոգի ունենք, այլ մենք ինքներս ենք հոգի։Մեր բոլոր արարքները հոգունն են, մարմինը ուղղակի ենթարկվում է։ Մեր զգացողությունները մեր հոգու արտացոլանքն են։ Մարմինը ուղղակի հետևում է հրահանգների։ Մարմնի օգնությամբ,  հոգու թելադրանքով  ի ցույց ենք դնում մեր զգացողությունները: Մարմնի միջոցով է դա մարդկանց հասկանալի լինում։
Հոգին պետք է մաքուր լինի։ Եթե անգամ աղտոտվում է, միշտ կարելի է այն բուժել։ Եվ այն պետք է բուժել։ Իսկ հոգին բուժվում է առաջինը սիրո միջոցով, բարությամբ, նվիրվածությամբ։ Հոգուն պետք է միշտ հետևես, ինչպես հետևում ես մարմնի հիգիենային։Պետք է այն միշտ մաքուր պահել չարից, նախանձից, ժլատությունից… Պետք է այն ներողամտությամբ բուժես: Երբ ինչ-որ վատ արարք ես անում, պետք է մաքրես հոգիդ սխալդ ընդունելով,մեղքիդ համար զղջալով ։ Պետք է բարությամբ լցվես դեպի աշխարհը։ Ինչպես մեր մարմինը կարիք է զգում ուտելու, այդպես էլ մեր հոգին պետք է սնուցվի։ Պետք է սնուցվի բարությամբ, անկեղծությամբ, պարզությամբ և այլն։
Ինչպես  Փոքրիկ Իշխանը ուներ մոլորակ, այնպես էլ յուրաքանչյուր մարդ ունի իր մոլորակ-հոգին։ Այն պետք է միշտ ճիշտ ժամանակին մաքրել բաոբաբներից, ինչպես Փոքրիկ իշխանն էր անում։ Բաոբաբը չարությունն է։ Այն պետք է չարությունից մաքրել։Մենք չենք էլ նկատում, թե այն ինչպես մեր հոգում տեղ գտավ։ Բայց  երբ նկատում ենք, անմիջապես պետք է ազատվել դրանից, հակառակ դեպքում այն կոչնչացնի մեր ողջ մոլորակը՝ մեր հոգին:

Ի՞նչ է ինձ համար գրականությունը

Սկսել եմ մտածել գրականության դերի մասին: Ժամանակին մտածում էի, որ եթե այն կյանքի դաս չի դառնում քեզ համար կամ լուրջ գաղափար չի փոխանցում, արդեն գրականություն չի կարող կոչվել։ Մտածում էի, թե գրականությունը պետք է ինչ- որ ուղղություն, խորհուրդ, իմաստային ճանապարհ քեզ ցույց տա:  Քեզ պետք է ճիշտ ապրել սովորեցնի, պետք է սխալներդ  ցույց տա  և օգնի այն նորից չկրկնել։ Այդ ժամանակ Բակունցի գրականությունն էի կարդում և  մտածում էի, որ կարծես թե դրանք ինչ-որ բան չեն սովորեցնում ինձ, կյանքի դաս չեն տալիս, խորհուրդ չեն տալիս, ինչի՞ համար է պետք Բակունց կարդալ։ Բայց... Բայց ես չարաչար սխալվում էի։ 

Վատն այն է, որ մեզ թվում է, թե մենք ժամանակ ունենք

Ամբողջ աշխարհում միակ բանը, որ անվճար  է , բայց թանկ, որին չես կարող տիրել , բայց որը կարող ես օգտագործել, չես կարող կուտակել և կարող ես անընդհատ ծախսել։, դա, իմ ընկեր, Ժամանակն է, որը երբ արդեն կորցրել ես էլ, էլ հետ չես կարող բերել։ Երբեմն լինում են պահեր, որ կցանկանայի հետ գնալ ժամանակում, ոչ թե այն փոխելու  նպատակով, այլ այդ նույն զգացումը նորից  վերապրելու։ Վատն այն է, որ քեզ թվում է, որ դու ժամանակ ունես, բայց իրականում դու չունես այն։ 
Ժամանակն անցնում է ու կանցնի, և դու չես էլ նկատի՝ ինչպիսի արագությամբ։ Երբ կենտրոնանում ես նրա վրա, նա անցնում է դանդաղ, իսկ երբ ոչ , նրա արագությունն այնքա՜ն մեծ է։ 
Ամենալավ նվերը աշխարհում քո ժամանակն է , որը նվիրում ես մեկ այլ մարդու։ Այն ամենաարժեքավոր բանն է աշխարհում։ Քանի որ դու տալիս ես մի նվեր, որը էլ երբեք հետ ստանալու ակնկալիք չես ունենում: Դա նման չէ սովորական ծննդյան նվերի, որը մաշվում, հնանում  և մոռացվում է։ Իսկ երբ դու նվիրում ես քո ժամանակը մյուս մարդուն, որպեսզի դարձնես նրա ժամանակը ավելի գունեղ և գեղեցիկ, այդ նվերը յուրահատուկ է դառնում, արժեքավոր և երբեք չի մոռացվի կամ հնանա։ Այդ նվերը նրա ժամակը կդարձնի անմոռաց ։Դա է դարձնում ժամանակ-նվերը թանկ և հիշարժան։ Բայց ժամանակը գնահատելիս  կարևոր է նաև համբերությունը։ Համբերություն չունենալու դեպքում ժամանակի արժեքը կորչում է։ Դրա համար հաջողված աշխատանքները, որոնք նաև համբերություն են ենթադրում,  ժամանակ են պահանջում։
Ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում: Ժամանակի ընթացքում տարբերում ես լավը վատից, չարը՝՝ բարուց, իրականը՝ երևակայականից։ Աչքերդ ՝ լայն բացում է ժամանակը և թողնում է որ տեսնես ամեն ինչի իրական էությունը։  
Ցավոք մեզ թվում է, որ մենք  ունենք բավական ժամանակ։


Արվեստ
I don’t say everything, but I paint everything
Ես ամեն ինչ  չէ որ ասում եմ, բայց ես նկարում եմ ամեն ինչ
Այս հանրահայտ խոսքերը Պիկասսոինն են։ Բոլոր արվեստագետներն էլ արվեստ ստեղծելիս ունեն իրենց նպատակը : Բոլորն էլ դրա մասին արտահայտվում են, և բոլորինն էլ տարբեր կերպ, քանի որ նրանք արվեստը նույն ձևով  չեն ընկալում և չեն ստեղծում: Բայց մի բան կա, որ բոլորին կապում է իրար։ 
Իսկ ինձ համար արվեստը մի բան է, որ մարդիկ օգտագործում են առանց ճշգրիտ բառերի արտահայտելու իրենց մտածածը։ Ինձ համար այն հաղորդագրություն  է: Այն մեզ փոխանցում է արվեստագետի ասելիքը։ Արվեստը այնտեղ է լինում, որտեղ խոսքեր չկան։ Եվ սա միայն չի վերաբերում նկարչությանը։ Ես խոսում եմ արվեստի բոլոր ճյուղերի մասին՝ կինո, երաժշտություն, պար և այլն։ Ռեժիսորի գործը, բացի ֆիլմը նկարելուց, մարդկանց մտահղացում  կփոխանցելն է, փորձ՝ նրանց նոր բան ասելու։ Երաժշտությունը երբ լսում ես, դու չես լսում , քանի որ այն ուղղակի գեղեցիկ է հնչում: Դու դա լսում ես, որովհետև այն քեզ մի բան է հիշեցնում կան նոր զգացողություն է  առաջացնում, որ երբեք չէիր զգացել։ Իսկ Երբ պարում ես, քո սրտից մի մեծ քար է ընկնում, հանգստանում ես և քեզ շատ ավելի թեթև ես զգում։ Եվ երբ հանդիսատեսը տեսնում է քո պարը, նա նույնպես զգում  է քո հոգու թեթևությունը և դու դա նրան ես փոխանցում։ Ինձ թվում է՝ Արվեստը հոգու հայելին է։ Այն մեզնից դուրս է հանում այն,  ինչը որ մենք չենք կարողանում խոսքերով արտահայտել։  

Մի մոռացիր քո յուրօրինակության մասին

Image result for flower tumblr pics ramashka


Բոլոր մարդիկ ունեն իրենց աշխարհայացքը, իրենց միտքը, իրենց սիրտը, իրենց մարմինը և հոգին։ Ամեն մարդ  տարբերվում է մյուսից ըստ այս ամենի։ Մենք դրանով տարբերվում ենք կենդանուց, տարբերվում ենք առարկաներից: Հենց դրանցով էլ մենք յուրահատուկ ենք  բոլորս։ Բայց ոչ բոլորս ենք հասկանում մեր յուրահատկության կարևորությունը։ Շատերս փորձում ենք նմանակել ինչ-որ հաջողակ մարդու, ուզում ենք դառնալ ինչ-որ մեկը, որը  մենք չենք՝ մոռանալով մեր ինքնության կարևորությունը։ Մենք այս աշխարհում ունեցել ենք այնքան հայտնի մարդիկ, և դա շատ ուրախալի փաստ է: Բայց վատն այն է, որ մենք փորձում ենք նրանց նմանվել և դառնալ նրանց նման գեղեցիկ, հարուստ, բարի, հաջողակ: Մոռանում ենք, որ մենք էլ ունենք հենց այդ նույն հատկությունները, ուղղակի այլ կերպ արտահայտված։ Յուրահատուկ ենք բոլորս այս կյանքում, յուրահատուկ են կենդանիներն ու  առարկաները։ Ոչ մի կրկնակ մեզնից չկա, մենք միակն ենք։ Եվ մեր ինքնատիպությունը պահելու համար մենք պետք է մեր յուրօրինակ լինելը ցույց տանք աշխարհին, և կոչ անենք, որ մյուսներն էլ նույնը անեն, այլ ոչ թե ստիպենք նրանց, որ դառնան մեզ նման։ 
Մի մոռացիր քո յուրօրինակության մասին։

Մի փոքր Ամանորի մասին



Related imageԸնդհարապես Ամանորյա շարադրությունները որախ են լինում, լավ կողմերն են միշտ շեշտում, հուսալով գալիք տարվան երջանկություն և առողջություն։ Բայց եկեք մի կողմ դնենք այդ ամենը և թվարկեմ այն բաները, որոնց պատճառով ես չեմ սիրում Ամանորը։ Բոլորս նկատում ենք Ամանորի մոտենալը, ոչ միայն հարևանների տան զարդարանքներից այլ նաև երթևեկության խցանումներից, երբ բոլորը շտապում են խանութներով իրենց գնումները կատարելու։ Նոր տարին մոտենում է, իսկ հինը հեռանում։ 2016 տարին այդքան էլ արագ չանցավ, հակառակը՝ այն շատ դանդաղ անցավ իմ համար, և ես շատ ուրախ եմ նրան հաջողություն ասելուն, և իհարկե ողջույն 2017-ին։ Ձեզ մոտ հարց առաջացավ երևի, ինչո՞ւ չեմ սիրում Ամանորը, այն աշխարհում ամենահիանալի, հետաքրքիր, որախ և զվարճալի տոներից է։ Ես շատ եմ սիրում Ամանորը՝ սիրում եմ ընտանիքով հավաքվել, շրջապատված լինել այն մարդկանցով, ովքեր քեզ սիրում են։ Ես իրոք այն շատ եմ սիրում, բայց նաև լինում են դեպքեր, որտեղ այն տանել չեմ կարողանում։ Օրինակ՝ այնպիսի լավ նվեր գտնել, որը կհամատասխանի այն մարդուն, ում ուզում ես նվիրել, արդյո՞ք նա կհավանի սա, թե ավելի լավ է սա վերցնեմ և ամենաշատը, որը չեմ սիրում այն է, երբ այնքան մտահոգվում ամենալավ նվերը գտնելու մասին ու մոռանում ենք, թե նվերը իրականում ինչ է նշանակում։ Նվերը չենք նվիրում իրար, որպեսզի մի այդպիսի լավ նվեր էլ մենք ստանանք, այլ, նվերը այն վերաբերմունքն է, որը դրսևորում ենք իրար հանդեպ։ Եվ Ամանորը նվերների մասին չէ՝ մի մոռացեք. դա այն զգացմունքների մասին է, որոնք չենք կարող փաթեթավերել և դնել տոնածառի տակ։ Չէ ո՞ր մենք չենք կարող փաթեթավերել՝ սերը, երջանկությունը, կարոտը և այլն։


Բոլորս այս կյանքում ունենք մեր վախերը։ Չեմ կարծում այդպիսի մարդ կա, որ վախ ընդհանրապես չունի։ Վախերը կարող են տարբեր լինել։ Կարող է վախ լինել սարդերից, մթությունից, ինչ-որ մեկին կորցնելուց կամ անտեսված լինելուց և այլն։ Եվ բոլորիս վախերն էլ տարբեր են, քանի որ մենք էլ ենք տարբերվում  իրարից։ Իմ վախերը տարբեր են։ Ես չեմ վախենում սարդերից, կամ մթությունից, կամ մահից, կամ ուրվականներից։ Ես երբ պատկերացնում եմ տիեզերքը և իր անսահմանափակությունը, ինձ մոտ վախ է առաջանում։ Չգիտեմ դա մենակությունից է, թե ուղղակի տիեզերքի հսկայական չափերից։ Երբ պատկերացնում եմ մոլորակներ, որոնք Երկրից հազար անգամ մեծ են, և աստղեր, որոնք Արևից են հազար անգամ մեծ, ինձ զգում եմ ինչպես մրջյունը, որը համեմատվում է մեր մոլորակի հետ։ Եվ ինձ մի հարց է տանջում։ Արդյո՞ք մենք միակ շնչավոր էակներն ենք ամբողջ տիեզերքում։ Թե մեզնից բացի ուրիշ մարդիկ կան, որոնց հենց նույն հարցն է տանջում։ 
Սիրում եմ տիեզերքը անչափ, բայց նաև վախենում եմ նրանից։ 

Դժվարությունը նշան է, որ դու ճիշտ ճանապարհին ես

Image result for faluire is just a sighn


 Կյանքը բոլորի համար նույնն է։ Ծնվում ես, մեծանում, սովորում ես, աշխատումվերջում՝՝ մահանում։ Բոլորս էլ գիտենք այս շրջանի մասին. այդ շրջանում բոլորս ենք  պտտվում: Ընտրում ես սովորելու քո ուղին, որ հենց այդ ուղով էլ շարունակես։ Բայց բոլոր մարդիկ չեն, որ հաջողությամբ են  սովորելու և աշխատելու այս հատվածները բարեհաջող հաղթահարում։ Դա, ինձ թվում է, սկսվում է նրանից, որ մարդիկ երբ սկսում են մի բան անել, դժվարություններ են ունենում և մտածում են, որ դա իրենցը չէ, և որ պետք է ուրիշ բան գտնել, որը հաջողությամբ կավարտեն։ Բայց այդպես ճիշտ չէ։ Դժվարությունը նշան է, որ դու ճիշտ ճանապարհին ես։ Ոչ մի բան քեզ հեշտ չի տրվում կյանքում, դու դրա համար պետք է աշխատես։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, պետք է նորից փորձես, նորից և նորից։ Չէ՞ որ մեր անհաջողություններն էլ են մեզ  սովորեցնում:  Եվ սա միայն սովորելու կամ աշխատանք ձեռք բերելուն չի վերաբերում:  Դժվարությունները միշտ կողքիդ են լինելու, ուղղակի պետք է հասկանաս, որ դու կարող ես հաղթահարել դրանք։ 

Ինձ համար անհասկանալի է


Image result for questin markԱմբողջ աշխարհում կան շատ վատ և լավ բաներ։ Եվ դա է ստեղծում հավասարակշռությունը։ Ճիշտ է, աշխարհում կան շատ անարդարություններ։ Բայց կա մի հսկա անարդարություն , որը ինձ հանգիստ չի թողնում։ Կյանքում բնության օրենքներն են գործում, իսկ բնության մեջ՝  կյանքի օրենքները։ Բնությունը կյանք է, կյանքը՝ բնություն։ Օրենքն այսպիսին է, և ես լիովին համաձայն եմ դրա հետ։ Բայց կա մի օրենք բնության մեջ, որը չի համընկում ։ ԲՆՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ: Բնության շղթան իմ գլխում չի տեղավորվում։ Առյուծը ուտում է գայլին, գայլը ուտում է բորենուն , բորենին՝ աղվեսին, աղվեսը կարող է հավ ուտել, հավը կարող է միջատ ուտել և այլն։ Սա բնության շղթան է: Եթե բնության մեջ ամեն ինչ կապ ունի կյանքի հետ , արդյո՞ք կյանքում էլ է այսպես:։ Եթե այո, ուրեմն  դա կյանքի ամենաանարդար երևույթներից է։ Մենք բոլորս սովորել ենք, որ մարդկանց չպետք է նեղացնել, անկախ նրա ֆիզկական կամ  բնավորության թուլությունից:Մենք սովորել ենք ապրել իրար հարգելով, իրար սիրելով, իրար օգնելով։ Իսկ դա կենդանիների մոտ այլ է։ Օրինակ՝ եթե կենդանին ուզում է ապրել, ապա պետք է պայքարի իր կյանքի համար, կենդանի մնալ՝ մյուսին ոչնչացնելով։ Իսկ կարո՞ղ է՝կյանքում էլ է այդպես էլ։ Բայց արդյո՞ք չենք կարող բոլորս իրար սիրելով ապրել և կյանքում, և բնության մեջ:
Շարադրություներ


Տիեզերք



Image result for universeԵրբևէ եղել են ժամանակներ, երբ պառկել ես աստղերի տակ և վեր ես նայել։ Նայել ու հոգումդ վախ ես ձեռք բերել։ Նայելով տիեզերքին, նայելով աստղերի գեղեցկությանը, և հանկարծ տիեզերքի անսահմանությունը հոգուդ մեջ մի վախ է առաջացնում։
Ամենավատն այն է, որ երբեք չեմ հասկացել, թե ինչից եմ վախենում, ինչն է այդ վախը։ Գիտեմ , որ վախեցել եմ ,բայց չգիտեմ թե ինչից ։ Իսկ հիմա կարծես թե հասկացել եմ, դա մենության վախն է։ Մենք վախենում ենք, երբ տեսնում ենք, թե ինչքան մեծ է, անսահման է մեր տիեզերքը և նկատում ենք , որ մենակ ենք։ Եթե անգամ շրջապատված ենք հազարավոր մարդկացով, մեկ է՝ մեր հոգիներին հարվածում է այդ վախը, այդ մենությունը։ Մենություն․․․ Բոլորս էլ մենակ ենք, ուղղակի վախենում ենք ընդհունել, որպեսզի չկորցնենք ուրախությունը:



Նախագծային թե առարկայական ուսուցում


Ես այսօր նկատեցի և հասկացա, որ մենք ենք մեր ուսուցիչները, և միակ սովորելու ձևը դա ինքակրթությունն է։ Նախագծային ուսուցման լավ կողմերը այն է, որ դու էս քո ուսուցիչը , դու ինքդ ես ընտրում քո անելիքը, ընտրում ես այն ինչը քեզ հետաքրքրում է և կատարում ես այն։ Դա նշանակում է, որ երբեկ չես ձանձրանա քո աշխատանքից, միշտ նորանոր բաներ ես սովորում։ Նախագծային ուսուցումը նման է ինքնակրթության։ Բայց այն նաև ունի իր վատ կողմերը։ Լինում են ժամանակներ , երբ զգում ես որ ձանձրացելես աշխատանքիցդ Մի խոսքով ինքնակրթությունը այդքանել հեշտ չէ, բայց մենք զգում ենք նրա դժվարությունը, երբ շատենք խորանում դրա մեջ, բայց չէ որ մեր ամբողջ կյանքն է դրա հաշվին։Դու էս միշտ քո ուսուցիչը։ Երևի քո ամբողջ կյանքում ուցուցչըու դեր տանելն է հոգնեցուցիչ։Մեր դպրոցի լավագույն հնարավորություներից մեկը որ մեզ տրվում է այն է, որ մենք միշտ ունենք ընտրություն։ Մենքենք մեր կյանքի տերը և ընտրություն ունենալը մեր կյանքի նվերներց է։ Մի խոսքով Մենք կարողենք ընտրել այս երկուսից մեկը։ Երկորդ ընտրությունը ավելի պարզ է , անումես այն ինչ քեզ հանձնարարված է, բայց ով ասեց, որ պիտի սահմանափակվես այդ ամենով։ դու էլի կարողես ինքնակթրությամբ զբաղվել։ Ինձ թվում է, որ առարկային ուսուցումը ավելի լավն է։


Այնպես եմ ուզում


Այնպես եմ ուզում , որ աշխարհում լինի խաղաղություն։ Այնպես եմ ուզում, որ մարդիկ սկսեն իրար սիրել և սիրվել նույն ժամանակ։ Այնպես եմ ուզում, որ այս տողերը կատարվի, Ձեզ թվում է ես անհնարին եմ ուզում, Այդպես ել կա ես անհնարին եմ ուզում, բայց չէ որ անհնարինն էլէ իրական դառնում, եթե մոխրոտիկի դդումը դարձավ կառք ուրեմն անհնարինը իրական է դառնում։ Եթե մարսի վրա ջուր հայտնաբերեղին ուրեմն անիրական իրական է դառնում։ Եւ ընհարապես եթե մենք կարողենք կապ հաստատել մեր բարեկամների հետ, որոնք գտնվում են երկիր մոլորակի միուս ծայրում, ուրեմն անհնարինը իրական է դառնում։




Մարդ ում վստահում եմ





Աշխարհը ինչքան մեծ է այնքան քչերնեն որոնց կարողես վստահել, և հենց այդպես է ես քչերին եմ վստահում, քչերի հետ կիսվում, քչերի վրա հույսս դնում։ Իսկ քչերը իմ մոր ընդհամենը մեկն է, միայն մեկը ում վստահում եմ, կիսվում, իր վրա հույս դնում։ Եւ ես հանգիստ եմ, քանի որ գիտեմ որ նա ինձ ԵՐԲԵԿ հուսախափ չի անի։ Եւ ինձ թվում է դուք ել կարողեք հետևել իմ խորրդին և ունենալ միայն այն ընկերը, որը կվստահեք, կկիսվեք և հույսը իր վրա կդնեք։ Եթե ուշադիր լինենք՝ Այն մարդում ում վրա հույս եք դնում դա քո ամենալավ ընկեր/ընկերուհին է։ Ով միշտ կողքիտ կլինի, միշտ կաջագցի քեզ։ Իսկ մարդիկ ասում են ինչքան ընկերներ ունենաս այնքան լավ քեզ համար։ Բայց չէ որ Ինչքան աշխարհը մեծ է այնքան քչերնեն որոնց կարողես վստահել։



Ազատություն

Արդյօք մենք գիտենք,թե ինչ է ազատությունը, ազատ միտքը,ազատ խոսքը։ Իսկ արդոք մենք այն ճիշտ ենք օգտագործում։ Արդյոք մեզ տալիս են ազատություն և արդյոք դա մեզ հերիք է։ Ոչ, մենք չգիտենք ինչ է ազատությունը, եթե մենք իմանայինք ինչ է ազատությունը Երկիր մոլորակը ավելի լավ վիճակում կլիներ։ Իսկ ազատ միտք՝ Այո ունենք։ Մենք ՄՏԱԾՈՒՄԵՆՔ ազատ, քանի որ գիտենք,որ մեր մտքում միայն մենքենք ու մեր մտքերը, ոչմեկ այնտեղ մեզ չի կարող դատել։ Բայց մենք չունենք ազատ խոսք, որովհետև վախենումենք դատվելուց և վախենումեն լսելու ուրիշի ազատ խոսքը։ Իսկ ինչ է ձեզ թվում, արդյոք լավ է որ մենք չենք լսում ուրիշի ազատ խոսքը, չէ որ դրանք կարողեն մեզ վիրավորել, բայց դրանք նաև կարողեն մեզ օգնել լինել ավելի լավը և աշխատել մեր սխալների վրա։ Այսքանից հետո կարողենք եզրակացնել,որ մենք ճիշտ չենք օգտագործում ազատությունը։



Իմ Տերյան



Իմ համար Տերյանը ամենալավ աշխարհի գրողներից է, Նրա բանաստեղծություները երգերի նման են, նրանք հասկանում են քեզ, խոսում քեզ հետ, տրամադրությունդ բարցացնում և դա ուղակի հրաշք է, քանի որ բոլոր բանաստեղծները չեն որ կարողեն քեզ այդպես հասկանալ։ Տերյանը միշտ տարբերվում է բոլոր բանաստեղներից։ Մենք անգամ կարող ենք միքանի բանաստեղծություններ վերցնել ուրիշ բանաստեղծներից իրար կողք դնել և անգամ այն մարդը ով չունի անգամ գաղաբար, թե ով է վահան տերյանը, նա կնկատի բանաստեղծի գրելու ոճը, նա կնկատի որ նրա ձեռագիրը, նման չէ ոչ մի ուրիշ բանաստեղծի գրելաձևին, նա կնկատի, որ Վահան Տերյանը տարբերվում է։


Իմ երեկվա օրը



Իմ երեկվա օրը, հմմմմ․ լավ եկեք միանգամից թռչենք իմ երևակայական ժամանակի մեքենայով և պարզենք իմ երեկվա օրը։
Արթնացա․ ավելի ճիշտ հեռախոսս արթնացրեց ինձ, իսկ ես ջղայնացած անգամ չնայեցի թե ժամը քանիսն է արագ անջատեցի հեռախոսիս զարթուցիչ է։ Անցավ մի քանի րոպե և նորից իմ ոչ շատ սիրելի հեռախոսը սկսեց իմ սիրած երգերից մեկը  երգել։ Սիրում եմ երբ զարթուցիչը դնում եմ իմ սիրած երգերի վրա և երբ արդնանում եմ, ուրախ և բարձր տրամադրությամբ եմ արդնանում։ Հասկանալով որ արդեն պետք է արդնանամ, նայեցի հեռախոսիս,որպեսի ժամը նայեմ, և քանի որ նոր էի արթնացեմ աչքերս լուսից ցավաց միքիչ։Ժամը 7-30 էր արդեն։ Եւ ինձ թվում է, որ կարողենք համարել, որ ես այդ պահին ԱՐԴԵՆ արթնացա։ Եւ ինչպես նորմալ մարդիկ լվացվեցի,նախաճաշեցի, հագնվեցի և տնից դուրս եկա։ Եղանակը ցուրտ էր, քամի էր փչում, ես հեռախոսս գրպանիցս հանեցի, հանեցի նաև ականջակալներս և դրեցի ականջիս, միացրեցի երգս և առաջ շարժվեցի, բայց քանի որ քամի էր ուժեղ, ականջակալներս դուրս էին ընկնում էին ակնանջներիցս և դա իրոք շատ տհաճեր, սպասեցի և վերջապես հասավ ավտոբուսս։ Ներս բարձրացա բարևելով, և տեսա որ իմ սիրած աթորը ազատ է, արագ քայլերով հասա այնտեղ և նստեցի ։ Այդ աթորը երորդ շարքի, պատուհանի կողքը, միայնակ աթոռ էր։ Քանի որ ես առաջիներց եմ նստողներից և երբ նստում եմ շատ երեխաներ չկան,աղմուկ չկա, որոշեցի գիրքս կարդամ, կարդում էի․․․․ ու երբ գլուխս բարձրացրեցի հասկացա, որ երեխաները մեջնեն ավտոբուսի և կրկին աթոռի համար կռվում էին։ Չեի կարողանում կենրտոնանալ գրքիս վրա այդ իսկ պատճառով ականջակալներս հանեցի և դրեցի ականջներիս։ բայց դե քանի որ ինձ մոր ականջակալները չեն դիմանում, արդեն աջ ականջիս ականջակալը փչացել էր այդ իսկ պատճառով երգիս հետ միաժամանակ լսում էի երեխաների գոռոցները։ միքանի ժամանակ անց ավտոբուսի դուռը բացվեց և ես իջա։





Կյանքի իմաստ 1

Հմ..... ինձ թվում է ես աշխարհում միակ մարդնեմ, որ դեռ չեմ հասկացել ինչ է կյանքի իմաստը: Ինչէ կյանքի իմաստը, կյանքիս իմաստը, ինչի համար եմ ապրում: Արդեն 13 տարի է ապրում եմ այս աշխարհում, որը լիքն է լավ բայց նաև վատ բաներով: 13 տարի և դեռ բան չեմ հասկանում, 13 տարի և դեռ ապրում եմ անիմաստ,13 տարի ու չգիտեմ ոչ մի բան:13 .......



Կյանքի իմաստ 2

Լավ..... մի քանի բան հասկացելեմ: Ավելի ճիշտ կարդացելեմ:

1-   Ապրում եմ, քանի ոչ ուզում եմ ինչ-որ հետք թողնեմ աշխարհի վրա: Ապրում եմ, քանի որ ուզում եմ ինձ ճանաչեն մարդիկ, և մարդկանց համար օրինակ լինեմ, որ մարդիկ էլ կարողանան հիշվեն: Ուզում եմ հիշվել ապագայում:  Ապրում եմ, մի կյանքով ու կատվի պես 7 կյանք չունեմ, ունեմ ընդհամենը 1 կյանք և ուզում եմ այն ապրել այնպես լիարժեք, որ հիշվեմ և մարդկանց համար իմ գործը լինի ոգեշնչող: Ապրում եմ, քանի որ ուզում եմ հիշվել:



2-   Ապրում եմ, քանի որ ուզում եմ լիարժեք կյանքով ապրեմուզում եմ հաճույք ստանալ կյանքիցՉունեմ կատվի նման 7 կյանքունեմ 1 և ուզում եմ այն հաճույքով անցկացնելԱպրում եմոր  երբ նայեմ հին հիշողություններին ու ինձ լավ զգամոր անցելեմ այս ճանապարհովԱպրում եմ , քանի որ ինձ դուր է գալիս կյանքի հաճույքներըԱպրում եմքանի որ ուզում եմվայելել կյանքը:





3-   Ապրում եմքանի որ ուզում եմ սիրով,բարությամբ,օգնությամբ,ուրախությամբ և ուրիշ լավ բաներով լցնել աշխարհըՀո կատու չեմոր 7 կյանք ունենամունեմ ընդհամենը 1 և ուզում եմ այդ 1 կյանքով օգտակար լինեմ աշխարհինՈւզում եմ աշխհարհն դարձնեմ ավելի լավըՈւզում եմ փորձել….: Ապրում եմքանի որ ուզում եմ աշխարհը ավելի լավը դարձնեմ:





4-   Ապրում եմ , ընկերներիս համարապրում եմ ընտանիքիս համարապրում եմքանի որ չապրելով ցավ կպաճառեմ նրանցԱպրում եմքանի որ արդեն կապված եմ նրանց հետ և էլ հետ չեմ կարող գնալ:Ապրում եմ,քանի որ նրանց հետ՝ այդ մոտիկ մարդկանց հետ իմ կյանքը հետաքրքիր էԻմ կյանքը լավ ն է: Ապրում եմմարդկանց,ընկերներիս,ընտանիքիս համար:



5-   Ապրում եմ, քանի որ ուզում եմ կյանքումս արցունք տեսնել, ուզում եմ հասնել նպատակիս, ուզում եմ ունենալ հաղթանակ: Ուզում եմ նպատակ դնել, ուում եմ անցնել այդ ճանապարհով, ուզում եմ հասնել համարյա վերջնակետին, Իսկ հետո հասնել նպատակիս և նայեմ հետ ու գնահատ եմ իմ եկած ճանապարհը: Ապրում եմ,քանի որ ուզում նպատակիս հասնել:




Մարդիկ բաժանվում են 5 խմբի և ես նշելեմ այդ բոլոր մարդկանց Ապրելու Իմաստը, հնարավոր է մարդիկ ուրիշ իմաստով են ապրում , բայց ինձ թվում է, որ այս 5-ը գլխավորներնեն:
Ես հասկացելեմ իմ կյանքի իմաստը: Այո ես հասկացել եմ: Ես պատկանում եմ այս 5-խմբերին: Այո ես Ապրում եմքանի որ ուզում եմ հիշվել , Ապրում եմ, քանի որ ուզում եմվայելել կյանքը , Ապրում եմ, քանի որ ուզում եմ աշխարհը ավելի լավը դարձնեմ , Ապրում եմ, մարդկանց,ընկերներիս,ընտանիքիս համար , Ապրում եմ,քանի որ ուզում նպատակիս հասնել:  Այո ես իմ կյանքի իմաստը այս 5 խմբում էլ գտնում եմ: