Առաջարկում եմ կարդալ

A Cold Day For Murder 

Dana Stabenow 

Image result for dana stabenow a cold day for murderԱյս գիրքը ցավոք սրտի գրադարանում չկա։ Այն ձեռք եմ բերել գրախանութից։ Գիրքը քսան հատորից է, որից միայն առաջինն եմ կարդացել, բայց շուտով  կկարդամ նաև երկրորդը։ Գրքի վերնագրից արդեն հասկանալի է, որ այն դետեկտիվ ժանրի է։ Այս անգամ,  մի քիչ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի վերջացնեմ գիրքը։ Այն այդքան էլ երկար չէր, ուղղակի գրքի սկզբում գրողը շատ-շատ էր ձգձգում, ինչը ինձ դուր չեկավ։ Ընդհանրապես գիրք կարդալուց առաջ միշտ համացանցում փնտրում եմ նրա վերլուծությունը։ Եվ բոլոր վերլուծություններում ասվում էր, որ գրողը չափից շատ է ձգում կամ էլ այդպես է թվում։ Ասվում էր նաև, որ սկզբում մի քիչ ձանձրալի կլինի, բայց մի փոքր կարդալուց հետո այն հետաքրիր կդառնա։ Գրքի բառապաշարը հարուստ էր և շատ դժվար։ Գիրքը այնքան էլ մեծ հետաքրքրությամբ չկարդացի, բայց շատ սիրեցի հերոսներին. նրանք բոլորն էլ նման էին բնավորությամբ, և դա ինձ շատ դուր եկավ։ Գրքում տեղի ունեցող իրադարձությունները տեղի էին ունենում Ալակայում, որտեղ նաև ծնվել էր գրքի հեղինակը՝ Dana Stabenow-ը։ Գրքում  շատ էին բնության նկարագրությունները, որոնք տեղ-տեղ մի քիչ ձանձրալի էին դարձնում գիրքը։ Բայց շատ հաճելի էր, քանի որ պատուհանից դուրս ձույն էր տեղում, և ձյուն էր տեղում նաև գրքում, բայց ես տանը տաք-տաք նստած էի։ Կառաջարկեմ բոլորին կարդալ այս գիրքը։ 

Spellbound

Christopher Pike


Image result for (Spellbound) christopher pike
Վերջացրել եմ Քրիսթոֆեր Փայքի «Spellbound» գիրքը: Այն շատ հետաքրքիր էր, բայց ցավոք այդ հեղինակի վերջին գիրքն էր, որ կար մեր գրադարանում։ Գիրքը սկսվում է մի տասնյոթ տարեկան աղջկա մահվան տեղեկությամբ: Բոլորը վստահ էին, որ միայն արջը կարող էր այդպես վարվել աղջկա հետ։ Բայց այդ մասին հոդված գրողը այդքան էլ վստահ չէր։ Մի աղջիկ, ում անունը Սիդնի է, նրա եղբայրը՝ Ալեքսը, և նրանց ընկերները հայտնվում են նույն վայրում, որտեղ այն աղջիկն էր մահացել։ Նրանց ընկերներն էին՝ Բալան, Ջոնին և Ռեյը։ Բալան կապ ուներ իր անցյալով Ջոնի հետ և Նրա մասին մի մեծ գաղտնիք գիտեր։ Բայց այն ես հիմա չեմ բացահայտի։ Գիրքը շատ-շա՜տ հետաքրքիր էր։ Քրիսթոֆեր Փայքի յուրաքանչյուր գրքի կարդալուց հետո մի բան եմ բացահայտում նրա մասին։ Քրիսթոֆեր Փայքը, բացի իր գրելաձևից, հետաքրքրություններից, նաև ասում է մի բան, որ երբեք չէիր մտածել դրա մասին։ Բոլորին առաջարկում եմ կարդալ այս գիրքը: Այն կարող եք ձեռք բելել մեր գրադարանից։

 Հարի Փոթերը և Փիլիսոփայական Քարը

Ջ․ Ք․ Ռոուլինգ

Image result for հարրի փոթեր փիլիսոփայական քարը
Համոզված եմ, որ այս գիրքը ընդհանրապես կարիք չունի վերլուծության և բացատրության։ Բոլորին այն ծանոթ է, այն աշխարհի ամենակարդացված գրքերից է, և բոլորն էլ կցանկանային այս գիրքը կարդալ։ Բայց մարդիկ կան, ովքեր մտածում են, որ ֆիլմից հետո անհետաքրքիր կլինի գիրքը կարդալը։ Եկեք ձեզ մի գաղտնիք բացեմ. գրքի մեջ այնքան բան կա, որ ֆիլմում չկա։ Գիրքը շաա՜տ հետաքրքիր էր։ Անպայման պետք է կարդալ այն։ Մեր «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կա երկու տարբերակ այս գրքից։ Մեկը 2016-ի թարգմանություն է, իսկ մյուսը կարծեմ   2002-ի թարգմանություն է։ Երկուսն էլ կարդացել եմ, բայց կառաջարկեմ նոր տարբերակ։ Գտնում եմ, որ նորի թարգմանությունը ավելի լավն է։Չնայած, երբ կարդում ես գրքի անգլերեն տարբերակը, այն արդեն շատ տարբեր է։  Գիրքը նաև նրանով է լավ, որ այն կարդալուց հետո կարող ես ֆիլմը նայել և համեմատել քո երևակայության մեջ ստեղծվածի հետ։ Մոռացա տեղեկացնել, որ 2 հատորը դեկտեմբերին արդեն հասանելի կլինի։ Հաճելի ընթերցում։

Thirst No. 1: The Last Vampire
Christopher Pike                                                                                                                      
Image result for Thirst No. 1: The Last Vampire, Black Blood, and Red DiceԱյս գիրքը կարդացել եմ մի շնչով։ Այն շատ-շատ հետաքրքիր է։ Գիրքը վեց հատորից է կազմված։ Վեցերորդ հատորը դեռ չի հրապարակվել։ Ի դեպ ասեմ, որ գիրքը օնլայն եմ կարդացելցավոք, գիրքը գրադարանում չկա։ Շատ անհամբեր եմ, ուզում եմ իմանալ, թե երկրորդ հատորում ինչ է լինելու։ Գիրքը մի հինգ հազար տարեկան վամպիրի մասին է։ Օրիգինալ վամպիրը նրան էր ման գալիս, որպեսզի սպանի, քանի որ նրան Աստված ասել էր, որ մինչև մեռնելը պետք է վերացնի այն սխալը, ինչ նա ստեղծել է։ Բայց գիրքը վերջանում է և չի ասում, թե արդյո՞ք վամպիրը մահացավ։ Այս գիրքը իրոք շատ հետաքրքիր էր։ Այն քեզ ստիպում է մտածել մի բանի մասին, որի մասին  երբեք առաջ չէիր մտածել։ Գիրքը գրել է նորից Քրիսթոֆեր Փայքը։ Նրա գրքերը կարդալուց գիտեմ , որ ընկնելում եմ մի արկածային աշխարհ։ Բոլորին մաղթում եմ հաճելի ընթերցում։ Գիրքը կարդալու համար տես այստեղ։


Die Softly
Christopher Pike
Image result for Christopher pike die softly
Ավարտել եմ Քրիսթոֆեր Փայքի «Die Softly» գիրքը։ Գիրքը տարբերվում էր մյուս գրքերից իր բովանդակությամբ։ Գիրքը սկսվում էր նրանով, որ գրքի հերոսը արթնանում է և հեռախոսազանգ ստանում քննիչից։ Նա պատասխանում է նրա հարցերին և միևնույն ժամանակ մեզ է պատմում պատմությունը։ Գրողի պատմելու ոճը ինձ շատ դուր եկավ։ Գիրքը կարդալուց նկատեցի , որ շատ ոգևորված եմ կարդում։ Օրինակ՝ երբ գրքի հերոսը ամեն ինչ կամաց-կամաց սկսում է հասկանալ, ես չեմ համբերում և առաջ եմ անցնում, իմանալու համար, թե իրականում ինչ է կատարվել:  Ճիշտ է, կարծես խարդախություն եմ անում այդպիսով։ Լավ, անցնենք գրքին։ Գիրքը մի տղայի մասին է, որը լուսանկարիչ է։ Նրա տեսախցիկը պատահաբար նկարում է, թե ինչպես է մի աղջիկ մահանում։ Տղայի մոտ կասկածներ են առաջանում։ Նա նաև սիրահարվում է այդ մահացած աղջկա ընկերուհուն։ Սակայն նկարներում երևում է, որ իր սիրած աղջիկը մահացած ընկերուհու սպանության հետ կապ ունի։ Տղան ինքն իրեն համոզում է, որ դա միայն պատահականություն է, և աղջիկը անմեղ է։ Բայց վերջում ամեն ինչ հասկանում է։ Ճիշտ է, արդեն տղայի համար ուշ է լինում, բայց աղջիկը պատժվում է և բանտ գնում։ Քրիսթոֆեր Փայքի գրքերում ընդհարապես ամեն ինչ վերջում լավ է վերջանում։ Միշտ բարին հաղթում է չարին։ Բայց այս գրքի վերջում տղայի համար այդքան էլ լավ չի ավարտվում։ Բայց վերջում ձերբակալվում է աղջիկը, և նորից բարին հաղթում է չարին։ 






Image result for Christopher Pike The Chain Letters: 2 (The Ancient Evil )
The Chain Letters: 2 (The Ancient Evil )

Christopher Pike 

Երեկ ավարտեցի մի ուրիշ ՀՐԱՇԱԼԻ գիրք Քրիսթոֆեր Փայքից։
Երեք գիրք եմ կարդացել արդեն այդ գրողից։ Ու կարող եմ ասել, որ նա ամենալավ սարսափ-գրքերի հեղինակներից է։ Այս գիրքը ավելի դժվար էր կարդացվում, բայց ավելի խորիմաստ էր։ Քրիսթոֆեր Փայքը այնպես է գրում, որ իր այդ սարսափ-գրքի մեջ լինում են նաև սեր, ընկերություն և կյանքի վերաբերյալ այլ թեմաներ։ Ես կարդացել եմ Քրիսթոֆեր Փայքից The Chain Letters 2: Ancient Evil գործերը: Այս գիրքը երկու հատորից էր։ Բայց ի տարբերություն Final Friends 3-րդ գրքի՝ առաջին գրքի մասին ոչ մի բան չկար։ Բայց գիրքը կարդալուց հասկանում ես, թե ինչ է կատարվում առաջին մասում։ Գիրքը մի ընկերախմբի մասին էր, որոնք առաջին հատորում իրար հետ կապ են ունեցել, որոնք նամակներ են ստանում հրամաններով։ Օրինակ՝ այրիր քրոջդ ձեռքը։ Եթե հրամանը չէին կատարում, սպանում էին նրան։ Սա նման էր մի անեծքի: Եթե կատարում էիր հրամանը, ընկնում էիր ՏՈՒՓԻ մեջ։ Իսկ եթե ոչ, ապա մահանում էիր։ Անեծքը չեզոքցնելու միակ միջոցը սերն էր։ Քրիսթոֆեր Փայքի ոճը նաև սիրում եմ , քանի որ կան գրքեր , որոնց ավարտը թվում է՝ այնքան էլ լավը չի լինելու։ Քրիսթոֆեր Փայքը մինչև գրքի ավարտը քեզ հավատացնում է, որ հույս չկա, իսկ հետո ամեն ինչ լավ է վերջանում։ Գիրքը իրոք սարսափելի էի ինձ համար։ Բայց այն շատ հետաքրքիր էր։ Առաջարկում եմ գիրքը կարդալ, ձեռք բերեք այն Տիգրան Հայրապետյան գրադարանից ։ 

Image result for final friends the graduationThe Graduation (Final Friends #3)
Christopher Pike
Քրիսթոֆեր Փայքից՝ մի ուրիշ հրաշք գիրք։
Երբ սկսեցի գիրքը, նկատեցի, որ գիրքը հատորներով է, և սա 3-րդ մասն է։ Դրա մասին իմանալուց հետո չէի կարողանում կարդալ գիրքը։ Գնացի գրադարան, այն հույսով, որ կգտնեմ առաջին հատորը։ Բայց ցավոք այն չգտա։ Գրքի սկզբից արդեն հասկացա, թե ինչ է կատարվել  1, 2-րդ գրքերում։ Եվ հանգիստ շարունակեցի կարդալ գիրքը։ Իհարկե տխուր եմ, որ չկարողացա կարդալ 1-ին և 2-րդ գրքերը, բայց հետագայում օնլայն կկարդամ։ Գիրքը մի քանի ընկերների մասին է, որոնցից մեկը մահացել էր։ Բոլորը վստահ էին, որ դա ինքնասպանություն էր։ Բայց Մայքլը՝ գրքի հերոսը, վստահ էր, որ դա ինքնասպանություն չէր, այլ սպանություն էր։ Եվ նա պետք է բոլորին իր կասկածների մասին զգուշացներ։ Բայց վերջում պարզվեց ճշմարտությունը: Այս գիրքը ավելի դեդեդեկտիվ է։  Նրա վերջում ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս։ Գրողի գրելաձևը նույնն է։ Գրքի սկզբում նան նորից քեզ հավատացնում է մի բան, իսկ վերջում պարզվում է ուրիշ բան։ Գիրքը ինձ շատ դուր եկավ։ Այն մի շնչով կարդացի։ Ամենահետաքրքիրը վերջն է, երբ խառնանկարները իրար վրա են դրվում և ճշտմարտությունը ջրի երես է դուրս գալիս։ Բոլորին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը։


The Eternal Enemy
Christopher Pike 
Image result for The Eternal Enemy Christopher PikeՀենց այսօր եմ ավարտել այս հրաշալի գիրքը։ The Eternal Enemy-ին Քրիսթոֆեր Փայքի ստեղծագործություններից է։ Սեպտեմբերին արդեն երկու գիրք եմ կարդացել Քրիսթոֆեր Փայքից։ Քրիսթոֆեր Փայքի ստեղծագործություններն այնքա՜ն հետաքրիր են։ Գրողը քեզ սկզբում մոլորեցնում է, միտքդ ուրիշ տեղ է տանում, բայց վերջում պարզվում է, որ ճշմարտությունը այլ էր։ Գրողի ոճը շատ եմ սիրում, այն քեզ շփոթեցնում է։ The Eternal Enemy գիրքը մի աղջկա մասին էր , որը կարողանում էր իր ձայնագրիչի օգնությամբ ապագան տեսնել, իսկ հետո պարզվում է, որ նա ռոբոտ է և ապագայից եկել է,  որպեսզի փրկի մարդկությանը ․․․ Լավ, արդեն շատ մանրամասնեցի։ Պետք է ինքդ կարդաս, որպեսզի հետաքրքիր լինի։  Գրքում նաև կային շատ գիտական բաներ, որոնք ավելի էին հետաքրքիր դարձնում։ Երբ կարդում ես այս գիրքը, մոռանում ես ժամանակի մասին։ Եղել են դեպքեր, որ ավտոբոսում տարվել եմ գրքով և կանգառս բաց եմ թողել, կամ գրադարանում երկար դասամիջոցին տարվել եմ նորից և ժամանակի մասին լրիվ մոռացել, որի պատճառով աշխարհագրության դասին 30 րոպե ուշացումով եմ ներս մտել։ Բայց չեմ զղջում, քանի որ այս գիրքը իրոք շատ լավն էր։ Սա այն գրքերից է, որ կարող եմ երկրորդ, երրորդ և անգամ չորրորդ անգամ կարդալ, չեմ հոգնի։ Բոլորին խորհուրդ կտամ վերցնել այս գիրքը գրադարանից և կարդալ: Ավելացնեմ նաև, որ գիրքն անգլերեն է:

No comments:

Post a Comment