Պատմություն


Հեռուստատեսության ազդեցությունը մարդկային հասարակարգի զարգացման վրա

(անհատական աշխատանք)

Հեռուստատեսությունը այն հայտնագործություններից էորիհայտնագործողը մի մարդ չէև այն տեղի չի ունեցել միանգամից։Հեռուստատեսության հայտնագործումը տեղի է ունեցել 19-րդդարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին:
Հեռուստատեսությունը այժմ մշտապես ներկա է մեր կյանքում: Այն շատ մեծ դեր ունի և՛ պատմության, և՛ հասարակությանզարգացման մեջ։ Այն իր հետաքրքիր լուրերով և բազմազանծրագրերով զբաղեցնում է մարդկանց ուշադրությունը ամեն օր՝ մի քանի ժամ ։ Այն, կարելի է ասել, մրցակցում է մարդկայինփոխհարաբերությունների հետ, օրինակ՝ ընտանիքի,ընկերներիմրցակցում է ուսման հետ և այլն։ Բայց այն նաևօգնում է մարդկանց տեղեկացված լինելզարգանալսեփականկարծիք ունենալ շրջապատող աշխարհի մասին։

Հարկ է նշելոր ժամանակի ընթացքին հեռուստատեսությանօգտագործումը և մատուցված ծառայությունները փոփոխությանեն ենթարկվել։ Երբ 20-րդ դարի կեսերին հեռուստացույցը մուտքգործեց մարդկանց տներընրա մատուցած ծառայությունը այլ էր, ոչ այսօրվա պես։ Այն ժամանակ այն տեղեկատվության միակաղբյուրն էրիսկ հիմա մենք շատ ուրիշ միջոցներ ունենքտեղեկություն ստանալու համարև ավելի շատ հեռուստացույցըօգտագործում ենք զբաղվելուհանգստանալումի քանի ժամովկյանքի հոգսերից կտրվելու համար, և մյուս նորհաղորդակցության միջոցների կողքին նա այլևս չի դիտվում որպես առաջնային կարևորություն ունեցող միջոց։ Այնժամանակ հեռուստացույցը մեծ դեր ունեցավ մարդուաշխարհայացքի փոփոխության հարցումբացեց նրա աչքերը ևհնարավորություն տվեց տեսնելու հեռուներըորտեղ նաֆիզիկապես չէր կարող գտնվել։
Հեռուստատեսությունը մեծ ազդեցություն ունի մարդու մտածելակերպիգործողությունների վրա և ինչպես նաև ազդում է նրա վրա հոգեբանորեն և սոցիալապես։Հեռուստատեսությունը պարբերաբար տրվող լուրերի միջոցով հնարավորություն տվեց մարդկանց իրենց հարմարավետտներում նստած իմանալթե ինչ է կատարվում ամբողջաշխարհում,  ծանոթանալ տարբեր  մշակույթների և առաջացածխնդիրների հետ, հաղորդակից լինել տարբեր խնդիրներիքննարկմանըզարգանալ բազմակողմանի ուսուցողականծրագրերի միջոցով։ Ի վերջո, մարդկանց կարծիքների ևաշխարհայացքի ձևավորման մեջ մեծ դեր ունեցավ և դեռ ունիհեռուստատեսությունը։ Այնպես չէր, որ այն ժամանակ մարդիկամբողջովին կտրված էին աշխարհիցքանի որ հեռուստացույցից առաջ կային ռադիոն և թերթերը։ Սակայնհեռուստացույցը շատ ավելի ազդեցիկ միջոց էրքանի որ լսելու հետ միաժամանակ տեսնում եսայն շատ ավելի լավ էտպավորվում։

Վերջին տարիներին հեռուստատեսությունը եղել է հիմնականխոսակցության թեման այն առումով՝ թե այն հասարակությանհամար օգտակա՞ր իջոց էթե՞ վնասակար։ Տարածվածկարծիքներից մեկն այն է, որ հեռուստացույց նայելը մարդկանցհամար ավելի վնասակար էքան օգտակարև մարդունտեխնիկայից կախվածության մեջ է դնում։ Այս կարծիքն ունեցողմարդիկ նաև ասում ենոր հեռուստացույց նայելը ժամանակիվատնում էև մենք պետք է ծախսենք ժամանակը ավելիխելամիտ։ Այդուհանդերձառանց այս մեծ հայտնագործությանմարդկային հասարակարգը չէր կարողանա հասնել այսօրվազարգացվածությանը։

Հեռուստատեսության գովազնդերի դերը՝ մեր առօրյաում
Ի՞նչ է գովազդընախ՝ սկսենք դրանից։ Ինչ-որ բանի մասինգնորդների մոտ դրական կարծիք ստեղծելու և նրանցուշադրությունը գրավելու նպատակով հրապարակայինգովասանական հայտարարություն։ Փողոցում քայլելիս, ռադիոյում, համացանցում և հեռուստատեսության եթերումկհանդիպեք գովազդների։ Հեռուստատեսությունը համարվում է գովազդների ներկայացման  ամենաազդեցիկ ձևը, որը գովաբանում, համոզում է գնել տվյալ վաճառվող ապրանքը։ Երբ մենք նայում ենք նույն գովազդը անընդհատ, մեր մտքումձևավորվում է կարծիք այդ ապրանքի մասին։ Եվ երբ խանութում պետք է որոշում կայացնենք, թե որ ապրանքանիշի ապրանքըգնել, երբ օրինակ՝ երկու ապրանքանիշերն էլ մեզ անծանոթ են, մենք անպայման կընտրենք այն ապրանքը, որին ծանոթ ենք գովազդից։ Կարող է, այն անորակ կամ որակով լինել, թանկ կամ էժան, բայց մեզ մոտ առաջանում է այն զգացողությունը, որ ծանոթ ենք այս ապրանքանիշի հետ և համոզված ենք, որ այն լավը կլինի։
Երբ հեռուստացույցով ֆիլմ ենք դիտում և ֆիլմի կեսից սկսում է գովազդ, որքան էլ այն մեզ համար տհաճ լինի, բացիապրանքանիշի գովազդային հայտարարությունից այն ունի նաևուրիշ նպատակ։ Այդ գովազդների շնորհիվ հեռուստատեսությունը մեծ գումարներ  է աշխատում, որը հնարավորություն է տալիս նրան նոր ծրագրեր եթեր արձակելու։


Ադոռնոն և Հորքայմերը մշակութային արդյունաբերությանտերմինի հեղինակներն են։
Մշակույթային և ստեղծարար արդյունաբերությանբաղադրիչներն են թատրոնըվիզուալ արվեստըֆիմերը,հեռուստատեսությունըռադիոներաժշտությունը,տպագրությունընորաձևությունը և այլն։
Նրանք վերլուծում են ամերիկյան հասարակության մեջհեռուստատեսության դերը և հավատացած են, որկապիտալիստական հասարակարգում հեռուստացույցըհիմնականում նպաստում է սպառող հասարակությանձևավորմանը և իր վարած քաղաքականությամբհասարակությանը մղում է դեպի պասիվություն և փոխանցում էշատ սահմանափակ տեղեկություն։ Նրանք ասում են, որ իրենց մտահոգում է ոչ թե մի ծրագիրը, որը կարող է բացասականազդեցություն ունենալայլ իրենց մտահոգում է ողջհեռուստատեսության ամբողջական ազդեցությունը։
Նրանք այն կարծիքին ենոր մշակութայինարդյունաբերությունը նշանակալից  և ղեկավարող դեր ունիայսօրվա հասարակության վրա և իր դիրքի պատճառովհնարավորություն ունի անտեսելու իրեն ուղղվածքննադատություններըհարցադրումները: Նա սոցիալականպատասխանատվություն չի կրում իր թողած բացասականազդեցությունների համար։ Հասարակության կողմից ավելիընդունված և մատչելի մշակույթի մեջ են մտնում ոչ միայն հեռուստացույցը,  այլ նաև ֆիլմերըերգերը,նորաձևությունները և այլն։ Սակայն  հեռուստացույցը ավելիհասանելի էքանի որ նա մարդկանց տներում է գտնվում։ Այնավելի հեռու տանող միջոց է։ Հեռուստացույցի ծրագրերըմարդկանց թելադրում ենթե ինչն է կարևորինչը՝ իրական,ինչը՝ խաբուսիկ։ Պարտադրում են ճիշտն ու սխալը և քոփոխարեն՝ դատում։ Այն ազդում է մարդկանց զգացողության ևմտածելակերպի վրա։

Նրանց կարծիքում մատնանշված է,  որ հնարավոր չէհեռուստացույցի ազդեցությունը հստակ տարբերակել՝ լավի,վատ կամ հաջողության և  ձախողության։ Նրանք խոսում եննաև բարձր և ցածր արվեստների մասին։ Օրինակ՝ բարձրարվեստը այն էոր ունի շատ բարձր մակարդակբայց ոչ բոլորնեն հասկանում ու ըմբռնում այնիսկ ցածր արվեստն այն էորըդյուրըմռնելի է հասարակության կողմիցբայց չունի բարձրորակ։ Ժամանակի ընթացքում հեռուստատեսության ծրագրերըփոխվել են ու դարձել ցածրարվեստև դա այն պարզ պատճառով, որ ժողովրդին դուր գա և ունենա դիտոների մեծ քանակ։

Իմ կարծիքով հեռուստատեսությունը մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա։ Եվ այն մեծ հնարավորություն ունի մարդկանց մտածելակերպը փոխելու։ Այդպիսով՝ անհրաժեշտ է այնպես կազմել ծրագրերը, որ հեռուստատեսության հաղորդումներըլինեն ավելի  դաստիարակչական, ուսուցողական։ Լեզուն լինիմաքուր հայերեն, ժարգոնային բառերը հանվեն։ Ժողովուրդը երբ նայում է այդ ծրագրերը, նա ինքնաբերանբար գործածում է այդ բառերն ու արտահայտությունները: 
<<Սերիալները>>, որոնք ցույց են տալիս, բոլորը նույն բովանդակությունն ունեն, չունեն ոչ մի ասելիք, նպատակ,դրանք միայն ժամանակ անցկացնելու համար եմ: Բայց բացիժամանակ անցկացնելուց՝ դրանք պետք է լինեն ուսուցողական, փոխանցեն բարձր արժեքներ։ Եթե հեռուստատեսության ղեկավարությունը փորձի հանել էճանագին, վատորակ հաղորդումները և բարձրարժեք հաղորդումներ եթեր տա լ, օգտագործի հեռուստատեսության բացառիկ հնարավորությունը,այն կծառայի իր իրական նպատակին և կբարձրացնի հասարակության ընդհանուր մակարդակը։ Ես խորությամբ չեմ անդրադարձել այս հարցին, քանի որ ես մասնագետ չեմ։ Լավ կլինի մասնագետները ավելի լավ ուսումնասիրեն այս թեման, որպեսզի ունենանք լավ հեռուստատեսություն և լավհասարակություն։

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից.




Մարդու ծագման մասին առասպելներ


Ատլանտիդա








Ես կարողանում եմ
 

Ես կարողանում եմ թվարկել,սահմանել, ապացուցել, հիմնավորել, համեմատել, շարադրություն:

Ապացուցել

Ապացուցել, որ Հին Միջագետքի դպրոցական ծրագրում կար ,,Մաթեմատիկա,, առարկան:

Պեղումների ժամանակ հայտնաբերել են աղյուսե դասագրքերը և մաթեմատիկական խնդիրները երեխաների համար: Այս փաստը ապացույց է, որ Հին Միջագետքում կա Մաթեմատիկայի առարկա:

Շարադրել

Շարադրել ,,Էնեական,, պոեմի բովանդակությունը

Էնեական-ը լատիներեն գրված էպիկական պոեմ է որը հեղինակել է հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը։ Պոեմում էպիկական լայն կտավի վրա պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։

Թվարկել

Թվարկել Մեծ Հայքի աշխարհները:

Մեծ Հայքի մասերն են

  1. Բարձր Հայք
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Փայտակարան
  12. Այրարատ
  13. Ուտիք
  14. Գուգարք
  15. Տայք

Հիմնավորել

Հիմնավորել անցյալն իմանալու անհրաժեշտությունը

Անցյալը մեր կենսագրությունն է այդ իսկ պատճառով ամեն մարդ պետք է իմանա իր կենսագրությունը, այսինքն մեր պատմությունը:

Սահմանել

ՍահամանելԴեմոկրատիաՕլիմպիական խաղեր…  հասկացողություններ:

Սահմանել- հիմնել
Դեմոկրատիա-ժողովրդավարություն
Օլիմպիական խաղեր- խաղեր որոնց մասնակցում եմ տարբեր երկրներ:
Պատմել հին հունաստանի դիցաբանության մասին: