Ամանորի հետ կապված ամենինչ

Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի հավաքածու



Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին








Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: 
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
- Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
- Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
- Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
- Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
- Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
- Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
- Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին








1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:
Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:
«Իհարկե, կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:
Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:
Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:
Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:
Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:
Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:
Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:


Լեգենդ Ս. Նիկողայոսի (Սանտա Կլաուս) մասին


Սբ. Նիկողայոսի մասին լեգենդը մշակված մի հատված է սրբի կյանքից այն մասին, թե ինչպես է նա օգնել աղքատ հորը, ով ցանկանում էր իր աղջիկներին ուղարկել` զբաղվելու մարմնավաճառությամբ:Չե՞ք մոռացել դեկտեմբերի 5-ից լույս 6-ի գիշերը գուլպա կախել բուխարու մոտ կամ էլ մուտքի մոտ դնել մի զույգ ճտքակոշիկ: Ուրեմն, ամեն ինչ լավ է, բարի Նիկողայոսն անպայման դրանց մեջ ինչ-որ նվեր դրած կլինի` քաղցրավենիք, թխվածքաբլիթ, մանդարին կամ էլ` նույնիսկ խաղալիք:
Մեզ համար այնքան սովորական է նվերներ ստանալ Ամանորի և Սբ. Ծննդյան տոնի առիթով, որ երբեք չենք անդրադառնում, թե որտեղից է եկել այդ սովորույթը, ում ենք պարտական յուրաքանչյուր անցնող տարվա վերջին մանկական ամենալուսավոր հուշերի և ուրախալի սպասումների համար:
Սբ. Նիկողայոսն, ում լեգենդը վերագրում է Սբ. Ծննդյան տոնի առիթով նվերների հեղինակը լինելը, զուտ իրական դեմք է: Նա ծնվել է ունևոր վաճառականի ընտանիքում, մեր թվարկության 4-րդ դարի առաջին կեսին, Լիկիայի Պատարա քաղաքում (այժմյան Թուրքիայի տարածքում) և իր կյանքը նվիրել է մարդկանց ծառայելուն` առանձնահատուկ հոգատարություն դրսևորելով աղքատների և մանուկների մասին: Իր առաքինի կենսակերպի և բարի գործերի համար Լիկիայի մայրաքաղաք Միրայի բնակիչներն Նիկողայոսին ընտրում են եպիսկոպոս: Ըստ լեգենդի` ոչ հեռու այն եկեղեցուց, որտեղ քարոզում էր Նիկողայոսը, ապրում էր մի աղքատ ընտանիք, որն ուներ ամուսնության տարիքի երեք դուստր, սակայն օժիտի բացակայության պատճառով ոչ ոք նրանց կնության չէր առնում: Սբ. Ծննդյան տոնին նախորդող մի երեկո վերադառնալով եկեղեցում ժամերգությունից, եպիսկոպոսը պատահաբար լսում է, թե ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացված գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել: Բարի Նիկողայոսին հուզում է աղջկա պատրաստակամությունը նման զոհաբերության, և նա ծխնելույզի միջով նետում է դրամով լի դրամապանակ:
Դրամապանակը պատահաբար ընկնում է կրակի մոտ չորացող գուլպայի մեջ: Աղջիկները կարծում են, թե ոսկին ընկավ երկնքից` ի պատասխան իրենց թաղանձանքի:
Շուտով ավագ դուստրն ամուսնանում է, իսկ հաջորդ տարին երկրորդ քույրը Սբ. Ծննդյան տոնից առաջ կախում է իր գուլպան բուխարու մոտ, և առավոտյան կրկին դրա մեջ գտնում փողով լի քսակ: Դե իհարկե, երրորդ քույրը հազիվ թե սպասեր Սբ. Ծննդյան տոնի հերթական երեկույթին` իր բախտը փնտրելու համար: Հասկանալի է, որ նրա բախտն էլ է բերում, իսկ քաղաքում և ամբողջ շրջանում լուրեր են տարածվում, թե անտեսանելի մի սուրբ Սբ. Ծննդյան տոնից առաջ օգնում է այն մարդկանց, ովքեր արժանացել են դրան տարվա ընթացքում իրենց բարի գործերով: Օգնելով քույրերին, Նիկողայոսը որոշում է շարունակել իր բարի ձեռնարկը: Դրանից բացի, նա ընկույզ, քաղցրավենիք և մրգեր էր դնում մանուկների` սովորաբար գիշերը շեմին թողնվող կոշիկների մեջ, որպեսզի Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնի իմաստը դեռևս չգիտակցող փոքրիկների մոտ այդ օրերը զուգորդվեին ուրախության և հրաշքի հետ:
Եվ ինչպես սովորաբար լինում է, մարդիկ ստեղծեցին կարմիր ու սպիտակ հագուստով ալեհեր ծերունու կերպարը, ով ամեն ձմեռ իջնում է Բեյդալարյան լեռներից և օգնում աղքատներին, պարգևատրում առաքինիներին և նվերներով ուրախացնում հնազանդ երեխաներին:
Նիկողայոսին շատ պատահականորեն «բացահայտեցին» համաքաղաքացիները, երբ նա Սբ. Ծննդյան տոնին նախորդող հերթական գիշերը նվերներով լի տոպրակով, սպիտակ հագուստով անցնում էր տնից տուն և դեմ դուրս եկավ պահակին: Պահակը մարդկանց կանչեց, և մարդիկ ի դեմս տարօրինակ հագուստով անծանոթի ճանաչեցին իրենց եպիսկոպոսին: Նիկողայոսը ստիպված էր ամեն ինչ պատմել, և ամոթահար համաքաղաքացիները որոշեցին այդուհետ օգնել Սբ. Ծննդյան տոնի Հորը, ինչպես նրան անվանեցին, իր տոնական բարեգործությունը կատարելիս: Բնականաբար, երեխաներին ոչին չասացին և ճոխացրեցին անծանոթ բարեգործի կերպարը: Ահա այստեղից էլ եկավ Սբ. Ծննդյան տոնին միմյանց նվերներ տալու, ինչպես նաև նվերների համար գուլպա կախելու և կոշիկները շեմին դնելու սովորույթը:
Երբ մեր թվարկության 345 թ. դեկտեմբերի 6-ին Միրայի եպիսկոպոսը մահացավ, եկեղեցին նրան իր բարի գործերի և հրաշագործությունների համար ընդունեց որպես երեխաների և աղքատների հովանավոր սուրբ: Երախտապարտ լիկիացիները որոշեցին ի հիշատակ Սբ. Նիկողայոսի շարունակել նվերների սովորույթը, ընդ որում` սահմանելով օրը դեկտեմբերի 6-ը: (Հետաքրքիր է, որ, որոշ լեզվաբաններ գտնում են, որ ամերիկյան Սանտա Կլաուսը նույն Սբ. Նիկողայոսն է, սակայն մանուկներն այդպես են արտասանում` սովորաբար կրճատելով իրենց համար դժվարահունչ անունները):

Ամանորյա բանաստեղծություններ

Ամանորյա բանաստեղծություններ











Առաջին ձյունը...
-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակԹիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:
Եղևնի
Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին…
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև
Եվ իր մայր անտառն ասեղնատերև:
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում
Եվ մայրամուտի թևերն աբբրեշում:
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բբոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում:
Ի՞նչու ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բբերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով։
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել:
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ,
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Համո Սահյան
***
Ամանորի տոն է ուրախ,
Նոր տարի է, նոր տարի:
Երգում, պարում, ծիծաղում են
Ձագուկները անտառի:
Նոր տարի
Զարդարվել ես տոնածառ,
Դարձել շքեղ ու պայծառ,
Լույսերիդ մեջ տոնական
Խնդուն մանկան ես նման:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Հեռուներից ես եկել,
Քո մայր անտառն ես թողել,
Որ քեզ չզգաս դու մենակ,
Շուրջդ երգ, պար են բռնել:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Բռնենք շրջան ծափ-պարի,
Թող ծիծաղը վարարի,
Քեզ էլ մեր լավ տոնածառ,
Շնորհավոր Նոր տարի:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես
Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես, դիմակներ պես-պես, դիմակներ:
Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես, դիմակներ պես-պես, դիմակներ:
Հյուր կգա շուտով ձմեռ պապին, ներս կմտնի պարկը շալակին,
Ձյունանուշն էլ երգը շուրթերին, շուրջը կխմբի ժիր մանուկներին:
Իսկ մենք մանուկներ մեծ շրջան կազմենք, մեծ շրջան կազմենք, մեծ շրջան կազմենք,
Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ, երգով ու պարով կզնգանք:
Հյուր կգա շուտով ձմեռ պապին, ներս կմտնի պարկը շալակին,
Ձյունանուշն էլ երգը շուրթերին, շուրջը կխմբի ժիր մանուկներին:
Իսկ մենք մանուկներ մեծ շրջան կազմենք, մեծ շրջան կազմ
Ձմեռ պապին

Ո՞վ է դաշտը ներկել ճերմակ,
Սարին, ձորին կարել վերմակ.
-Ձմեռ պապին…
Ո՞վ է ծառին գլխարկ կարել
Ապակուն ծիտ, վարդ նկարել.
-Ձմեռ պապին…
Ձմեռ պապին ամենագետ՝
Նկարիչ է, դերձակ-վարպետ: