Գրականություն

Մի տող հավերժություն

Image result for art paintings famousԳեղարվեստի Հարթակում սպասում էինք, թե երբ է ժամանելու Ռոլանդ Շառոյանը։ Երբ եկավ, բոլորս քիչ, թե շատ պատկերացում ունեինք, թե ինչի մասին ենք խոսելու, քննարկելու՝ լրագրությունից գրականություն։  Նա խոսեց կյանքը ակնթարթ և ակնթարթը կյանք դարձնելու մասին։ Երբ խոսում էր, կամաց-կամաց գլխի էի ընկնում, թե ինչը ի նկատի ուներ։ Ու հասկացա, որ իմ պատկերացումը գրականության մասին շատ փակ է և փոքր։ Գրքեր կարդում եմ ու շատ հաճախ հանդիպում այդ մի ակնթարթը կյանք դարձնելու տողերին։ 
Ու իսկապես այդ տողերից չէի կարողանում պոկվել, նորից էի նույն գլուխը կարդում ու չէի կարողանում առաջ գնալ։ Ճիշտ է՝  կարծես մարսում էի տողերը, բայց ինձ դուր էր գալիս նորից ու նորից զգալ, իբրև նոր եմ կարդում այդ տողերը։ Ամբողջ գիրքը գրվում է իր մանր-մունր դետալներով  հանդերձ, որրպեսզի վերջում այդ մի տողով ամեն ինչ կանգնեցվի։ Մի տող, մի քանի բառ և կարծես ժամանակը կանգնում է, շրջապատդ քարանում է, ու ընկնում ես հավերժական մի փոս, որը շարունակվում է, չի վերջանում։ Ընկնում ես քո մտքերի անդունդ, և երբ դիպչում էս հատակին, նորեն ես ուզում այդ նույն <<ուղևորությանը>> մասնակցես։ Այդ տողը մի վայրկյանը դարձնում է րոպե, րոպեն ժամ և այդպես շարունակ։ Հավերժություն է դառնում։ Հավերժության նշանի պես գլխումդ պտույտներ է կատարում։ Եվ երբ հանկարծ ուշքի ես գալիս, գլխի ես ընկնում որ դա րոպե չէր, ոչ էլ ժամ ու ավելին։ Ընդամենը տաս վարկյան ։ Բայց այնքան երկար է թվում, այնքան շա՜ատ։ Գրականությունը մի ժամանակի մեքենա է։ Այն ժամանակը դանդաղեցնում է, կամ արագացնում, կամ էլ անգամ դադարեձնում։ Այն մեր մտքի ժամանակի մեքենա։ Դուք խոսում եք ժամանակակից տեխնոլոգիաների մասին, իսկ ես միայն խոսում եմ այն հնարքի մասին, որը մարդկության հայտնի է եղել դարեր առաջ։  Ներքևում կավելացնեմ իմ սիրելի այն տողերը, որոնք իմ ունեցած ակնթարթները  դարձրել են հավերժություն։

- Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած

Ոչ կատարյալ /Թերի/ դրախտ
Աուգուստո Մոնտեռոսո
-Ճիշտ է, – ասաց մեխանիկաբար մարդը` առանց հայացքը բուխարու կրակներից կտրելու , այդ ձմեռային գիշերը,- Դրախտում կան ընկերներ, երաժշտություն, որոշ գրքեր։ Երկինք գնալու միակ վատ բանն այն է, որ այնտեղ երկինքը չես կարող տեսնել։
Արտուրո Պերեզ Ռեվերտե
Անցնելով փողոցը, հանկարծ հասկացավ, որ նրա համար կարևոր չէ հասնել փողոցի մյուս կողմին։
Շնորհակալ եմ պարոն Ռոլանդ Շառոյանից, ով ստիպեց մտորել այս թեմայի շուրջ։

Դանկոյի սիրտը



(Փոխադրություն)
Դարեր շարունակ ուժեղ և համարձակ մարդիկ  ապրում էին մի տափաստանում ։ Խավարչտին անտառը շրջապատում էր ամբողջ տափաստանը, իսկ չորրորդ կողմում տափաստանն էր։ Մի անգամ տափաստանից եկած տարբեր ցեղեր հայտնվեցին, գրավելով տափաստանը ամբողջովին, և քաջ մարդկանց դուրս արեցին իրենց բնակավայրից։ Քշեցին նրանց խավարաչտին անտառներ, որտեղ բոլոր ծառեռի ճյուղերը հյուսված էին։ Անտառը շատ մութ էր և ճահիճներով պատված, մարդկային պայմաններ չէին ինչպես հասկացաք։ Այդպես գարշելիության մեջ՝ կարոտ լույսին և մաքուր օդին ,անգործությունից ամեն օր չգիտեին ինչ անել,  միայն օր ու գիշեր մտածում էին, թե ինչպես դուրս գալ այս դժոխքային անտառից։ Մի օր էլ այնքան են հոգնում այդ վիճակից, որ ինչ որ մեկը առաջարկում է․
-Եկեք գնանք թշնամիների մոտ և դառնանք ստրուկ, միայն թե այստեղից դուրս գանք։
Սակայն այդ ժամանակ, մի գեղեցիկ երիտասարարդ ՝անունը Դանկո առաջ է գալիս և ասում․
-          Մենք կգտնենք այդ ճանապարհը և դուրս կգանք այստեղից, ես ձեզ կառաջնորդեմ։
Այսպես Դանկոն զվարթ ուրախ առաջնորդում էր իր մարդկանց դեպի տափաստան։ Մարդիկ այդքան էլ չէին հավատում Դանկոյին, նրանք վստահ չէին, որ Դանկոն նրանց տուն կառաջնորդի։
Ճանապարհի ընթացքում սկսում է փոթորինկը։ Կարծես թե աշխարհի բոլոր գիշերները հավաքվել էին այդտեղ։ Մրիկը ոռնում էր, և մութը պատել էր անտառը։ Մարդիկ զայրացան և ամբողջը թափեցին խեղճ Դանկոյի գլխին։
-          Մենք քեզ վստահեցինք, մի անփորձի, դու մեզ խաբեցիր և կպատժվես քո կյանքով։
Այդպես Դանկոյի աչքերը ավելի պայծառ շողացին ու վառվեցին։  Իսկ մարդիկ կարծեցին, թե նա զայրանում է և օղակը ավելի ձգեցին։

Դանկոն  չգիտեր ինչ անել, կրցքավանդակը պատառոտեց և հանեց իր սիրտը։ Նրա սրտից վառ պայծառ լույս էր շողում։ Այդ լույսով նրանք առաջնորդվեցին դեպի իրենց տափաստան։ Սրտից արյունը գալիս ու գալիս էր։ Երբ հասան, Դանկոն հպարտ սկսեց ծիծաղել և մահացավ՝ կողքին իր վառ բաբախող սիրտը։

Դեն Բրաուն <Դավինչիի ծածկագիրը>


Վերլուծություն

Image result for da vinci codeՊատմությունը սկսում է Լուվրում՝ մի մարդու սպանությամբ։ Այն մարդը, ով սպանվում է, փորձում է ինչ որ ծածկագրով շատ մեծ գաղտնիք  փոխանցել։ Ամբողջ գրքում շարունակվում է այդ ծածկագրերի բացահայտումը, որոնք իրենց մեջ թաքցնում էին մի նոր ծածկագրեր և միաժամանակ մրցակցություն էր կատարվում շատ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր նույնպես ուզում էին իմանալ կամ ջրի երես առնել գաղտնիքը։ Գլուխգործոց գիրք էր, ամեն գլխի վերջում մի գաղտնիք/գլուխգործոց էր բացահայտվում, որը քեզ ստիպում էր կարդալ հաջորդը ու հաջորդը․․․ Գրքի սկզբում ասվում է, որ ամբողջ ինֆորմացիան կապված արվեստի, ճարտարապետության, փաստաթղթերի և գաղտնի ծեսերը ճշտգրիտ են։ Գրքի ամենահավես պահն այն էր, որ լինում էր ծածկագրեր, որոնց իմաստը մինչև գրքում կարդալը արդեն դու հասկանում էիր։  Ռոբերտ Լանգդոնը սիմվոլիստ էր և խառնվում է այս սպանությանը օգնելով Սոֆիա Նեվյու՝ սպանվածի թոռանը։ Նրանք երկուսով բացահայտում են գաղտնիքը, բայց ուրիշ գաղտնիք: Այն շատ հեշտությամբ դարձավ իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Հաճելի ընթերցում․․.

Դժվարություն թե ճանապարհ


Image result for art classical impresionist roadԴժվարությունը միայն առաջին հայացքից է, այն վերանում է հենց այն վարկյանին, երբ դու դնում ես առաջին քայլերը։ Անհետանում է և անգամ ծիծաղելի է թվում, երբ հիշում ես անցյալում թողած դժվարությունը։ Նպատակ դնելիս՝ ամեն ինչ այնքան վառ ու լուսավոր է երևում, որ միջոցը և ճանապարհը անմիջապես պարզ երևում է։ Իսկ հետո գալիս են խոչընդոտները և դժվարությունները։ Ախ, այդ դժվարությունները․․ Ամեն մի դժվարությունը հաղթահարելիս  նպատակի առաքելությունը ավելի է գեղեցկանում, ընդգծվում և դառնում ավելի դուրեկան։
Մտածում եմ, թե ինչ կլիներ արդյոք, եթե չլինեին դժվարությունները։ Ոչ մի բան չէր լինի, այո, ոչ մի բան։ Ոչինչ չէր արվի, նպատակը կմնար հեռվում, որպես երազանք, բայց ոչ այդքան ցանկալի։ Իսկ միջոցը քեզ կհարցներ, թե արդյոք սա ճիշտ տարբերակն է հասնելու նպատակիդ, իսկ դու չէիր կարողանա պատասխանել նրան, քանի որ իրականում չգիտես ,թե ինչքան ես ուզում հասնել նպատակիդ։ Դժվարությունները քեզ անընդհատ հարցնում են, քեզ փորձությունների են ենթարկում, և դու երբ որոշում ես կայացնում, անցել առաջ, հաղթահարելով խոչնդոտները, դու հասկանում ես, որ նպատակիդ հասնելը քո համար ինչքան կարևոր է։
Իրականում մեր հասարակության մեջ ընդունված <<վատ>> բաները, այդքան էլ վատը չեն, դրանք միակ իրական ճանապարհն են դեպի վեր։ Չէ որ ինչ հեշտությամբ ես ձեռք բերում, հեշտությամբ էլ կորցնում ես։ Իսկ դժվարությամբ ձեռք բերվածը հավերժ քո հետ է։

Էրիխ Մարիա Ռեմարկ <Երեք ընկեր>

 (Վերլուծություն)
Image result for Էրիխ Մարիա Ռեմարկ <Երեք ընկեր>Գրքի առաջին էջերից հասկացա, որ այն դառնալու է իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Այնքան լավ էին նկարագրությունները, որ ինձ թվում էր, թե ֆիլմ եմ դիտում։ Ամեն բան, ամեն ինչ մտքումս պատկերացնում էի, ամեն մի դետալ, ամեն դիմախաղ։ Գիրքը կարդալուց ամենաառաջին լավագույն տպավորությունը ստացա պատերազմի ժամանակվա մասին էր, սարսափելի նկարագրությունները մինչև հիմա գլխումս են։ Չեմ պատմի գրքի մասին, կպատմեմ միայն իմ տպավորությունները։ Չէի ուզում վերջանար այս հրաշք գիրքը, որը ինձ ծիծաղեցրեց և ստիպեց լաց լինել։ Հաստատ կարող եմ ասել, որ գիրքը կարող եմ կարդալ նորից ու նորից։ Գրքում մտքերը անվերջ էին, կարող եմ անընդհատ մեջբերումներ անել։
 – Ես այլ կերպ էի պատկերացնում կյանքը 
– Մենք բոլորս էլ այդպես ենք…,-բոլորս էլ միայն պատրանքներով ու պարտքերով ենք ապրում ․․,-անցյալի պատրանքներով ու ապագայի պարտքերով ։
► Ով միայնակ է, նա երբեք չի լքվի:
► – Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը։
Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում։
Ու այսպես շարունակ․․․

Գրքի վերջերում արդեն հոգուդ խորքում գիտես ինչով է վերջանալու, բայց քեզ խաբում ու մի չնչին հույսով շարունակում ես կարդալ։ Գիրքը վերջանում է, ու կարծես գրքի հերոսների կյանքերը իր հետ տանում է։ Գիրքը մի հրաշալի թաքստոց/տուն էր։ Գեղեցիկ տեսարաններ կային, անգամ եթե ընդհարապես անձրևի սիրահար չէս, գիրքը քեզ ստիպում է այն սիրել։ Այն լրիվ գեղացկացրեց միտքս ու հոգիս։ Ուզում էի թեքել էջը, բայց չէի ուզում գիրքը ավարտել։ Հավատացնում եմ, որ այն կդառնա ձեր ամենասիրելի գիրքը։
Գիրքը կարող եք գտնել մեր գրադարանում

Ֆեոդոր Դոստոևսկի <<Ոճիր և պատիժ >>

Վերլուծություն 
Նպատակը երբեք չի արդարացնում միջոցը։
<<Ոճիր և պատիժ>> ,ամեն էջը ,ամեն նախադասությունը, ամեն անգամ բառը գրքի մեջ նշանակություն ուներ։ Գիրքը պետք էր շատ ուշադիր կարդալ։ Կարդալուց զգում էի, որ էլ չեմ կարողանում, աչքերս սկսում էր ցավել և հոգնածությունեի զգում։ Գրքի ամեն գլուխը քեզ մի բան էր տալիս մտածելու։ Կարծում եմ՝ ավելի շատ մտածում էի, քան գիրքը կարդում։ Գրքի հերոսը մի մեծ հանցանք է գործում՝ մարդ է սպանում։ Մահացածը շատ չար, ժլատ, ագահ մարդ էր։ Մարդասպանը ՝ Ռասկոլնիկովը այդ քայլին գնում է, ոչ թե վրեժով կամ գումար թալանելու համար, այլ նա ուղղակի գտնում էր, որ երբ մարդ ոչ մի օգուտ չի տալիս և դեռ վնասում է իր գոյությամբ իր կողքիններին ապա նա այդ իրավունքը ունի նրան սպանել։ Նա իրեն համեմատում էր Նապոլեոնի և այլ հանճարեղ մարդկանց հետ։ Մի չարիք և հազար բարիք էր անվանում իր հանցագործությունը։ Նրա կարծիքով,՝ օրինակ Նապոլեոնը իր նպատակներին հասնելիս չէր մտածում փոքր հանցանքների մասին, քանի որ նպատակը վեր էր ամեն ինչից։ Բայց նպատակը երբեք չի արդարացնում միջոցը, այն պետք է հավասար լինի միջոցին։ Ամբողջ գրքում նշվում է Ռասկոլնիկովի հոգեբանական վիճակը։ Նա մի երիտասարդ էր, որը ապրում էր աղքատության մեջ և դրա  պատճառով դուրս էր եկել համալսարանից։ Ոճիրը կատարելուց հետո, նրա մոտ առաջանում են չլուծված խնդիրներ և անակնկալներ, որոնք տանջում են նրա հոգին։ Գիրքը գլուխգործոց էր, և այն ինձ շատ դուր եկավ։ Առաջարկում եմ այն բոլորին։

Կարող եք գտնել գիրքը մեր գրադարանում։



Վերլուծություն


Պատմվածքը շատ լավ ձևակերպում էր, թե ինչ է իրական սերը, և թե ինչ է իրական նվերը։ Հեղինակը իզուր չէր մեջ բերել փողկապը։ Տղան ցանկանում էր իր հոր համար մի առանձնահատուկ նվեր գներ, որը պատմվածքի մեջ փողկապն էր։ Այն նյութական նվեր էր, բայց նա գերադասեց վաղ առավոտն արթնանալ և միայնակ մի անակնկալ մատուցեր հորը։ Այդպիսով նրա արարքը ավելի լավ նվեր էր, քան փողկապը։ Այն նշանակում էր, որ տղան հասկանում էր հոր սերը և փոխադարձաբար  վերադարձնում էր այն։ Եկեք պատկերացնենք ՝տղան միայն փողկապ նվիրեր այդ օրը իր հորը, ճիշտ է՝ հայրը շնորհակալություն կհայտներ, բայց այս պատմությունը երբեք չէր մտաբերվի։ Նվերներ նվիրել հասկացողությունը մեր օրերում սահմանափակված է նյութական առարկայով, բայց չէ որ Սուրբ Ծնունդը սիրո, լավ վերաբերմունքի, լավ արարքների մասին է։ Եթե ուշադիր լինենք՝ պատմության վերջում նաև խոսք է գնում  կնոջ մասին, ում Ռոբը շուտվանից չէր ասել, որ սիրում է նրան, Ս Ծննդյան առիթով մի նամակի մեջ գրելու էր այդ մասին, և հաստատ գիտեր, որ կնոջը այն շատ դուր կգա։  Ընդամենը մի նամակ, բայց այնպիսի նամակ, որ անպայման գիտես, որ կարդալուց բառերը հոգին կշարժվի։


Հարցեր և առաջադրանքներ
  • «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:

Այո համաձայն եմ, և հենց տեքստը հիմնավորում է այն։ Լիվերստրոնգը մոռացել էր, որ իր տղան տղամարդ չէր, նա մի փոքր տղա էի, երեխա էր։ Նա տղայից մեծ սպասելիքներ ուներ։
Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:
Ամեն մարդ միայն ապրել է իր կյանքով, և դժվար է գիտակցել, որ ինչ-որ դու ապրում ես նույնը քո դիմացինը չի զգում։ Ինձ թվում է այդ նույն հարաբերություններն են մեծահասակների և երեխանների մեջ։

  • «Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:
Արշալույսը երբ հեռվից նայում ես շատ փոքր է երևում, բայց իրական այն ահռելի է։ Եվ այդ տղան փոքր է, բայց նրա սիրտը արևի պես ահռելի է։
  • Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:
Ինձ թվում է, որ զղջում են, երբ սխալ են անում, և մենք սովորում ենք սխալներով։ Բայց ընդհարապես զղջում եմ, երբ առանց մտածելու խոսում եմ ։ Ու դա շատ հաճախ է լինում։

  • Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի:
  • Լիվինգսթոնը լարդենը չունի ոչ մի ուրիշ ստեղծագործություններ։


Տեքստային նյութ. Վիլյամ Սարոյան «Պատերազմը»
Հարցեր և առաջադրանքներ
·         Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
Երբ երկու երկիր կամ անգամ մարդիկ, համաձայնության չեն գալիս սկսվում է կռիվ: Խաղաղությունը հակառակն է մարդիկ առանց ատելությամբ ապրում են: Պատերազմը մի փոքր վեճի մասին է, որը մեծանալով խլում է մարդկանց կյանքն: Ագահության ու ատելության հետևանք է: Իսկ խաղաղությունը սեր է: Սակայն ինչքան էլ սիրում ենք խաղաղության քաղցր օդը, պատերազմը երբեկ չի կարող հեռանալ: Այն միշտ լինելու է, քանի որ եթթե չլինի պատերազմը չի լինի խաղաղությունը: Բալանսը կկոտրվի, և չես հասկանա խաղաղության գինը: Ինչքան զզվելի է պատերազմը դրանից չենք կարող ազատվել ցավոք:
·         Քո կարծիքով ի՞նչ է սերը:
Սերը մեր տիեզերքի ամենաուժեղ զգացմունքներից մեկն է: Եվ չեմ կարծում այն հեշտ է բացատրելը: Ու քանի որ բոլորս շատ տարբեր անձնավորություներ ենք, բոլորիս համար տարբեր է դրա բացատրությունը, և մենք միմյանց սերը չենք հասկանում:Սերը տարորինակ մի ուժ է, որը գիտորեն չես կարող բացատրել դա խոսում է միայն հոգու լեզվով: Դա մեզ հույս է տալիս և ցույց տալիս լավ ճանապարհ: Սակայն կան ժամանակներ, որ սերը քեզ կուրացնում է, չի թողնում տեսնել վատը, ռեալը, և ընդհանրապես դու այն երբեք չես տեսնում թե ինչ է անում:


·         Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Ես կասեյի, որ այն մի բանով նման է սիրոն,չէ  որ երկուսն էլ սկիզբ են առնում սրտից : Այո, երբ անգամ մի փոքր  ատելություն ենք ունենում մեր սրտիմ մեջ, կամաց կամաց այն մեծանում է և մի մեծ դատարկություն է հոգուդ մեջ ու քեզ թվում է, եթե այն վրեժով կամ ինչ-որ արարքով կարող ես լցնել: Դու այդ դատարկությունը ավելի կմեծացնես: Ատելությունը կույր է նորից, երբ սկսում ես ատում ես ինչ որ մեկին, այդքեզ
Նախապես Շնորհակալությունղեկավարում է և քեզ խաբում թե դա ճիշտ արարքն է , և որ դու ոչ մի սխալ չէս անում: Այդ դատարկությունը միայն սիրով կարող ես լցնել:  Ատելությունը սկսում է պատերազմից առաջ իսկ պատերազմի հետ զարգանում ու մեծանում: Ժողովրդի մոտ այն հասարակությունից է գալիս: Հենց օրինակ պատմվածքում, հասարակությունը ստիպել էր գերմանացիներին  ատել: Հասարակությունը շատ ուժեղ է և եթե ցանկանար ինչ-որ բան փոխել այն նրա մոտ շատ հեշտ կստացվէր: Օրինակ այս խոսքերը անիմաստ չեն: 
Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.
Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Հասարակությունը իրոք ուժեղ է, այն նորից սիրո ու ատելության պես կուրացնում է քեզ, ու խաբում: 

No comments:

Post a Comment